ԷԿՈԳՅՈՒՂԻ ՏԵՍԼԱԿԱՆՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ․ ՀԱՆՔՆ ԸՆԴԴԵՄ ՆՌՆԱՁՈՐԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08.11.2019 12:57
1319

Նռնաձորը Հայաստանի ամենահարավային գյուղն է: Նռնաձորցիների համար ամենօրյա հոգսերով  և ուրախություններով լի`աշխարհի կենտրոն, աշխարհի համար` ընդամենը մի աննշան կետ:

Ոմանց համար դժվար հասանելի, շատերի համար անգամ անմատչելի, ուրիշների համար էլ` հեռանկարային:

Մկրտիչ Բոյաջյանը 1991թ. առաջին անգամ եկավ Նռնաձոր ու որոշեց մնալ, ծնողները դեմ էին: Բայց 17 տարեկան պատանին արդեն գտել էր աշխարհի իր կենտրոնը, միանգամից գնահատել գյուղում ապրելու, գյուղատնտեսությամբ զբաղվելու հեռանկարները: Որոշ ժամանակ անց եկան ամբողջ ընտանիքով, հաստատվեցին, հիմա երկու եղբայրներով մեծ տնտեսություն են վարում:

«Նարիպրոֆ» ՍՊԸ-ն դեռևս 2012 թվականից սկսեց հետաքրքրվել Նռնաձորի ընդերքի պարունակությամբ և արդեն 2013-2015թթ.համար երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու լիցենզիա ստացավ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից:  Այնուհետև երկրաբանական աշխատանքներ իրականացնելու նախագիծը ներկայացրեց Բնապահպանության նախարարություն (ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարարություն)։

 
Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակումում «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի 2019-21թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու նախագծին  Շրջակա միջավայրի նախարարության դրական եզրակացության մեջ տրված փորձաքննական պահանջերի առաջին կետում ասվում է՝ բացառել «Արևիկ» ազգային պարկի տարածքում որևէ աշխատանքի իրականացում, իսկ երրորդ կետում, որ պարկի սահմանները ճշտվում են:

Հանքերևակումը գտնվում է Նռնաձոր գյուղից 5 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևմուտք, Շվանիձոր գյուղից՝ 4,5 կմ դեպի հյուսիս-արևելք: Գյուղերի ջրահավաք ավազանի տարածքում:

2019թ. հուլիսի 12-ին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հաստատել է նախարարության դրական եզրակացությունը Նռնաձոր պղինձ-ոսկեբեր հանքերևակումում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու,Կադաստրի կոմիտեի նախագահի նախկին տեղակալ`  Դավիթ Սեդրակյանի հիմնադրած «Նարիպրոֆ»ՍՊԸ-ի նախագիծը:

Այդ տարածքում «Նարիպրոֆ» ՍՊԸ-ն երկրաբանական հետազոտություն իրականացրել է նաև 2016-19թթ.: 2016-2019թթ.  նախագծի մեջ նշվում է, որ հանքերևակման համար առանձնացված է 101,88 հա տարածքի որոշակի հատված համընկնում է «Արևիկ» ազգային պարկի տարածքի հետ, Իսկ 2019-2021թթ. նախագծի մեջ, որ տարածքը հարակից է «Արևիկ» ազգային պարկին:

«Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գ.Գևորգյանը, պարկի քարտեզների մասին մեր հարցին պատասխանեց, որ պարկի տարածքից կառավարության որոշումով հանվել են որոշակի տարածքներ և իրենք չունեն «Արևիկ» ազգային պարկի ճշտված սահմաններով քարտեզներ: Ուստի հանքերևակման տարածքի և պարկի համընկման մասին ստույգ ոչինչ չի կարող ասել, բայց նշեց, որ դեպի այդ տարածք գնացող կածաններն անցնում են պարկի տարածքով:

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հայաստան) ծրագրի ղեկավարի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, պատասխանելով մեր հարցերին, մասնավորապես ասաց.

«Արևիք» ազգային պարկի և  «Բողաքար» պետական արգելավայրի արտաքին սահմանագծման/սահմանների ճշգրտման աշխատանքների պատվիրատուն Շրջակա միջավայրի նախարարությունն է՝  «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում: Աշխատանքներն իրականացնում է  «Մոդուլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Այդ աշխատանքներն այս պահին վերջնական փուլում են: Կապալառու կազմակերպության կողմից Շրջակա միջավայրի նախարարության քննարկմանն է ներկայացվել սահմանագծման նախնական տարբերակը, որը նախարարության դիրքորոշումից հետո, անհրաժեշտության դեպքում, կլրամշակվի, վերջնական տեսքի կբերվի և կներկայացվի կադաստրային գրանցման:

 

ՀՀ կառավարության 15 հոկտեմբերի 2009 թվականի N 1209-Ն որոշումից.

Սյունիքի մարզում ստեղծել «Արևիկ» ազգային պարկ` 34401.8 հեկտար ընդհանուր մակերեսով` ներառելով`

1) Մեղրիի անտառատնտեսության Լիճքի անտառապետության տարածքը (11914 հեկտար), այդ թվում` ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 10-ի N 400 որոշմամբ ստեղծված «Բողաքար» (2728 հեկտար) արգելավայրը, ինչպես նաև «Արևիկ» ազգային պարկի ամբողջականությունն ապահովող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները` 7975.8  հեկտար ընդհանուր մակերեսով.

2) Մեղրիի անտառատնտեսության Շվանիձորի անտառապետության տարածքը (14512 հեկտար):

ՀՀ կառավարության 2 հուլիսի 2015 թվականի N 731-Ն որոշումից.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Արևիկ» ազգային պարկ ստեղծելու, «Արևիկ» ազգային պարկի և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 1209-Նորոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «34401.8» թիվը փոխարինել «33939.19» թվով.

2) որոշման 1-ին կետի 1-ին և 4-րդ կետի 3-րդ ենթակետերում «(11914)» թիվը փոխարինել «(11496.39)» թվով, իսկ «7975.8» թիվը փոխարինել «7930.8» թվով.

Հիշեցնենք, որ 2014 թ. օգոստոսի 29- 2017թ. փետրվարի 27-ը Դավիթ Սեդրակյանը զբաղեցրել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

2019-21թթ-ի նախագծում նշվում է, որ երկրաբանական ուսումնասիրության նպատակով հատկացված 101,89 հա տարածքում առանձնացվել է մոտ 51 հա առավել հեռանկարային հատված:

Բնության համաշխաարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-ARMENIA)  տնօրեն Կարեն Մանվելյանի՝ meghrinews.com–ին տրամադրած քարտեզից երևում է, թե ինչքանով են 2016-19թթ. և 2019-21 թթ. նախագծերում ընտրված հանքերևակման տարածքները համընկնում «Արևիկ» ազգային պարկ»-ի հետ:  

WWF-ARMENIA-ն հատուկ ուշադրություն է դարձնում ԲՀՊՏ-ներին կից համայնքներին:  WWF-ARMENIA-ի «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Նռնաձորի միջնակարգ դպրոցի տանիքին այս տարի տեղադրվել է 7,5 կՎտ հզորության արևային կայան:

Կարեն Մանվելյանը նաև նշում է, որ իր կարծիքով, քանի դեռ չկա պարկի նոր սահմաններով հաստատված քարտեզը, պետք է գործի կառավարության որոշումով հաստատվածը: Ապա ավելացնում է, որ Նռնաձորի բնակիչների և համայնքի ղեկավարի հետ քննարկել են գյուղի տների տանիքներին արևային կայաններ տեղադրելու ծրագիրը, որ Նռնաձորը դառնա էկոգյուղի մի տարբերակ, սակայն հանքի հետ կապված գործընթացը շարունակելու դեպքում ստիպված կլինեն դադարեցնել տարածքում նախատեսված ծրագրերը«Արևիկ» ազգային պարկ»- ի ստեղծման նպատակը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհի պահպանումն է:

Մկրտիչ Բոյաջյանը նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Արևիք» մասնաճյուղի աշխատակից է, շատ լավ գիտի տարածքի կենդանական աշխարհը, սիրով պատմում է այս տարածքում Հայաստանում առաջին անգամ նկարված կովկասյան ընձառյուծի մասին, հիշում` իր կողմից 10 տարի առաջ հայտնաբերված զոլավոր բորենու պատմությունը, որն, ի դեպ, 60 տարի Հայաստանում չէր գրանցվել ու համարվում էր անհետացած տեսակ: Ապա ժպիտով ավելացնում է. «Դե արջի հետ էլ հարևանություն ենք անում, երեկոները երբեմն հյուր է գալիս…»։

Նռնաձոր գյուղի հարակից տարածքներում կան Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր, մասնավորապես, կովկասյան ընձառյուծ, կովկասյան ազնվացեղ եղջերու, զոլավոր բորենի, անտառակատու, գորշ արջ, մացառախոզ, բեզոարյան այծ, միջերկրածովային կրիա, առաջավորասիական մաբույա մողես, անդրկովկասյան մողեսիկ, հայկական իժ, փասիան, մոխրագույն կաքավ, քարակաքավ, ուլոր, տարջ, մորեհավ, բլազիի պայտաքիթ չղջիկ: Բույսերից` եփրատյանկամ տարատերև բարդի, չորապտեր արծվապտերային, գրիֆիթի հուդայածառ, անմեռուկ կլորատերև և այլն:

Հանքերևակման և հնարավոր հանքշահագործման մասին Մեղրի համայնքի բնակչության շրջանում կատարված հարցումները ցույց են տալիս, որ բնակիչները հիմնականում դեմ չեն երկրաբանահետախուզական աշխատանքներին, սակայն դեմ են այդ տարածքում հանքշահագործմանը:

  •         Տեղյա՞կ եք արդյոքոր «Նարիպրոֆ» ՍՊԸին տրամադրվել է Նռնաձորի պղինձոսկեբեր հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների երկարաձգման թույլտվություն (2019-2021թթ)
  •         Ինչպե՞ս եք վերաբերվում հանքերևակման աշխատանքների երկարաձգման թույլտվությանը:.Անձամբ դուք կողմ կլինե՞ք Նռնաձորի տարածքում պղինձոսկու հանքի շահագործմանը:Հայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը մեզ տված հարցազրույցում նշում է, որ ցանակացած մետաղական հանք վնասակար ազդեցություններ ունի, հատկապես եթե գտնվում է բնակավայրի ջրահավաք ավազանի տարածքում, սակայն քանի դեռ չկա հանքշահագործման նախագիծը, հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել ազդեցության չափը և ռիսկերը: Հիշեցնենք նաև, որ 2018թ. մեղրեցիների չափահաս բնակչության կեսից ավելին ստորագրել է ՀՀ վարչապետին ուղղված հանրագրի տակ, որով դեմ է արտահայտվել Մեղրիի տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման որևէ գործողությանը:
    2016-2019թթ «Նարիպրոֆի» նախագծի մեջ նշված է, որ նախատեսվում է հորատել 20 հատ 50 մետրանոց ուղղաձիգ հորատանցքեր… Atlas Copco տիպիCS-14 հորատող հաստոցով, վերաբացել 7կմ և կառուցել 2կմ ճանապարհ….Հորատող ինժեներ Վաչագան Հարությունյանը, ով լավ ծանոթ է տեղանքին, ասում է, որ այդ տիպի հորատող հաստոցը հնարավոր չէր հասցնել նշված տարածք և աշխատացնել առանց ջրի: Այն սպասարկելու համար անհրաժեշտ է առնվազն 3 աշխատող: Նշենք նաև, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  կայքում երևում է, որ ընկերությունը վերջին երկու տարուց ավելի ժամանակահատվածում ունեցել է 1 աշխատող:Այն, որ այդ տարածքում ճանապարհներ չեն սարքվել և հորատող հաստոց չի աշխատել հաստատում են նաև տեղի բնակիչները և«Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գ.Գևորգյանը:

     

    Մկրտիչ Բոյաջյանը պատմում է, որ առաջին անգամ ընկերության աշխատակիցներին հեռվից տարածքն է ցույց տվել, հաջորդ անգամ մի քանի գյուղացիներ ուղեկցել են հանքերևակման տարածք, նրանք նշումներ են արել ու գնացել: Հետո երկար ժամանակ չեն երևացել: Մի անգամ էլ գնացել են, գյուղացիների օգնությամբ փոքր պարկերով, էշերով ու ջորիներով նմուշներ են բերել:

    «Նարիպրոֆ» ընկերության 2019-2021թթ. նախագծում նախորդ երեք տարիներին կատարված աշխատանքների մասին նշված է …2016-19թ. Նռնաձորի տարածքում իրականացվել են.

    Ստացվում է, որ կատարվել է նախագծում նշված աշխատանքների շատ փոքր մասը:

    Մեզ տված հարցազրույցում Հայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը նշում է, որ սա փոքր հանքավայր է և շահագործման տեսանկյունից ոչ շահավետ, որ ընկերությունը հաստատ ունի սովետական ժամանակների ուսումնասիրությունների արդյունքները, ոչ մի ուսումնասիրություններ էլ չեն անում, կասկածում է, որ հանք կշահագործվի և համարյա համոզված է, որ հարուստ տեղերից հանքաքար են տարել:

    «Նարիպրոֆ» ընկերության 2019-2021թթ. Նախագծում նշված է ունեցած տվյալների մասին.

    Բացի նրանից, որ հանքերևակման տարածք տանող ճանապարհները գտնվում են «Արևիկ» ազգային պարկի սահմաններում և հենց օրենքով արգելվում է որևէ հողային աշխատանք կատարել, դրան ամենամոտ գտնվող Նռնաձոր և Շվանիձոր գյուղերի բնակիչները հստակ գիտեն, որ հանքի շահագործումը անհամատեղելի է գյուղատնտեսության հետ, որ իրենք դեմ են լինելու հանքին և իրենց գյուղերի ապագան տեսնում են գյուղատնտեսության, նաև զբոսաշրջության զարգացման մեջ:

    «Էս հողի տված բերքն ա մեր ոսկին էլ, արծաթն էլ, պղինձն էլ… ու մեր ապրուստի ու առողջության հաշվին ուրիշը հարստանա՞, չենք թողնի, սա է գյացիների դիրքորոշումը»,-ասում է Մկրտիչ Բոյաջյանը։ Ապա իմ հարցին, կարո՞ղ է գյուղն ավելի շատ բնակչություն պահել իր գյուղատնտեսական ռեսուրսներով, պատասխանում է.

    «Ո՞նց չի կարող, էսօր ընդամենը 133 բնակիչ ունեցող գյուղը ադրբեջանցիների ժամանակ էդքան բնակիչ ա ունեցել /1979թ.-ին գյուղն ունեցել է 1539 բնակիչ / ու Մեղրու շրջանի ամենահարուստ գյուղն ա եղել…»։

    Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման տարածքում «Նարիպրոֆ» ընկերության գործունեության մասին փորձեցինք պարզաբանումներ ստանալ Դավիթ Սեդրակյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանից, ով մեզ պատասխանեց, որ ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան և ավելացնելու ոչինչ չունի:

    Նյութի հեղինակ` Ս. Հարությունյան

    meghrinews.com

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25