Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է խոզանն այրելու փոխարեն կատարել երեսվար

29.07.2020 11:57
4085

Բերքահավաքի սեզոնի հետ կապված, Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է, որ,համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ արգելվում է այրել խոզանները՝ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Բացի շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասակար ազդեցությունից, խոզանի այրումը նաև գյուղատնտեսության մեջ է խիստ բացասական հետևանքներ թողնում: Հողի վերին շերտի վրա պարբերաբար բարձր ջերմաստիճանների ազդեցության հետևանքով ոչնչանում են հումուսի պաշարը և հողում կենսագործող կենդանի օրգանիզմները (բիոտան), փոխվում են հողի ֆիզիկաքիմիական հատկություններն ու մեխանիկական կազմը, ինչի հետևանքով հողը առավել հեշտ է ենթարկվում քամու և ջրի էռոզիային: Խոզանի այրման ժամանակ այրվում են նաև բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ սննդատարրեր, յուրաքանչյուր հեկտարից հողից անվերադարձ հեռացվում է 4 տոննա օրգանական նյութ և մինչև 30 կիլոգրամ ազոտ:

Բավական է միայն նշել, որ 40-50 ցենտներ խոզանի այրվելու դեպքում 1 հեկտարից հեռացվում է 1500-1700 կիլոգրամ ածխաթթու գազ և մինչև 20-25 կիլոգրամ ազոտ, որոնք կարող էին մտնել կրկնակի շրջապտույտի մեջ: Այրման հետևանքով սննդանյութերի հետ միաժամանակ ոչնչանում են արժեքավոր հողային կենսացենոզներ:

Բերքահավաքից հետո բուսական մնացորդների (խոզանի) այրման  բացասական հետևանքներից խուսափելու նպատակով՝ Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում խոզանը այրելու փոխարեն դաշտը զբաղեցնող մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո կատարել խոզանի երեսվար, ինչը անգնահատելի մեծ նշանակություն ունի շատ տարածաշրջաններում: Խոնավ շրջաններում այն խորհուրդ է տրվում կատարել 5-6 սանտիմետր, իսկ չորային պայմաններում՝ 8-10 սանտիմետր խորությամբ:

shantnews.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40