Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա

20.05.2024 11:55
756

Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա այսպես է մեկնաբանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Թբիլիսի հրավիրելը:

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի Անկախության օրվան` «վերջնականապես ազատագրելու Կովկասը խորհրդային լծից և ռուսական ազդեցությունից»: Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև», - գրել է դիվանագետը:

Զուրաբիշվիլին, La Tribune de Dimanche-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է ակնկալում եվրոպացի առաջնորդներից՝ խորհրդարանում այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» քննարկման և դրա ընդունման դեմ բողոքի ակցիաների ֆոնին, նշել է Մակրոնի այցը:

«Էմանուել Մակրոնը, 2018 թվականին իմ ընտրվելու պահից, ինձ խոստացել էր, որ պետք է անի դա՝ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը սեպտեմբերին, և ես նրան սպասում եմ Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին»,- ասել է նա:

Նոր Կալեդոնիան հատուկ ֆրանսիական համայնք է՝ տեղակայված  Խաղաղ օվկիանոսի հարավ արևմուտքում Ավստրալիայից և ֆրանսիական մետրոպոլիտանից արևելք։ Վերջին շրջանում այնտեղ զանգվածային անկարգություններեն, ինչի պատճառով Ֆրանսիան ստիպված է եղել զորքեր մտցնել: Անկարգությունները Նոր Կալեդոնիայում դարձել են առնվազն չորս մարդու, այդ թվում՝ մեկ ոստիկանի մահվան պատճառ։

Ցույցերի պատճառը Ֆրանսիայի խորհրդարանի կայացրած որոշումն էր, որի համաձայն, ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը Նոր Կալեդոնիայում կընդլայնվի։ Այսուհետ այն ընդգրկելու է նաև 1998 թվականից հետո այստեղ բնակություն հաստատած անձանց, որոնց մեծամասնությունը էթնիկ ֆրանսիացիներ են։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40