ԵՄ երկրներն Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են տարածել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո

13.02.2025 16:10
575

Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ. նման կարծիք են հայտնել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույցից անմիջապես հետո։ Այս մասին գրում է dw.com-ը:

«Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղությունն անհրաժեշտ պայման է հուսալի անդրատլանտյան անվտանգության համար», - ասվում է հայտարարությունում։ Ինչպես ընդգծել են եվրոպացի դիվանագետները, նրանք անհամբեր սպասում են «ամերիկյան դաշնակիցների հետ» հետագա գործողությունների վերաբերյալ բանակցություններին: Միևնույն ժամանակ, ընդհանուր նպատակը պետք է լինի «Ուկրաինային ուժեղի դիրք տեղափոխելը», նշել են հայտարարության հեղինակները։

Եվրոպական երկրները, որոնց արտգործնախարարները ստորագրել են հայտարարությունը, նաև պատրաստակամություն են հայտնել ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային և անհրաժեշտ են համարում այդ երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրել։

«Մենք պատրաստ ենք ուժեղացնել մեր աջակցությունը Ուկրաինային, մենք պաշտպանում ենք նրա անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ ի դեմս Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի», - ընդգծել են նրանք։

«Մենք կիսում ենք Ուկրաինային աջակցելու նպատակը՝ մինչև արդար, համապարփակ և կայուն խաղաղության հասնելը», - ասվում է փաստաթղթում։ Դա ենթադրում է խաղաղության պայմանագիր, որը երաշխավորում է Ուկրաինայի և եվրոպական երկրների շահերը, պարզաբանում է dpa գործակալությունը։

Նախօրեին՝ փետրվարի 12-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Թրամփի միջև։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտիnn ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա։ Թրամփը, խոսելով հնարավոր հանդիպման մասին, նշել է, որ այն տեղի կունենա «ոչ հեռու ապագայում»։

«Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի կարգախոսը՝ «Ողջախոհություն»։ Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցեր ունենալով։ Պայմանավորվեցինք, որ մեր թիմերն անհապաղ կսկսեն բանակցությունները։ Ես անմիջապես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնեմ այս զրույցի մասին»,-զրույցի մասին ասել է Թրամփը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22