ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները

18.04.2024 14:27
839

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Իսրայելի վրա աննախադեպ գրոհի պատճառով:  Գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ապրիլի 17-ի ուշ երեկոյան այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Մենք որոշել ենք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Սա հստակ ազդանշան է, որը մենք ցանկանում ենք ուղարկել», - ասել է Միշելը։

Նա ընդգծել է, որ Իրանը պետք է հայտնվի միջազգային մեկուսացման մեջ։ Միշելը դեռ չի հստակեցրել նոր պատժամիջոցների մանրամասները։

Այնուհետև հանդիպման առաջին օրվա արդյունքներով ԵՄ-ն հայտարարություն է տարածել։

«Եվրախորհուրդը խստորեն և միանշանակ դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա և հաստատում իր լիակատար համերաշխությունը Իսրայելի ժողովրդի հետ և հանձնառությունը Իսրայելի անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում», - ասվում է հայտարարությունում։

Ինչպես հետևում է փաստաթղթից, սահմանափակող միջոցները կապված են լինելու, այդ թվում, «անօդաչուների և հրթիռների հետ»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40