«ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ

09.01.2025 21:43
632

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը անհամատեղելի է համարում  Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանն ու միաժամանակ՝ Եվրասիական տնտեսական միությանը։ Օվերչուկն ընդգծում է՝ ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանում էներգակիրների գները կբարձրանան, իսկ արտահանումը կնվազի։

«ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։ Երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ: Անհնար է պատկերացնել, որ այս երկու միությունները ինչ-որ կետում կարող են համատեղվել։ Այդ պատճառով էլ  ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, որը դիտարկում են Հայաստանում, այս երկրին կանգնեցնում է ընտրության առջև։

ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու դեպքում Հայաստանում մի կողմից կբարձրանան էներգակիրների և պարենային ապրանքների գները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80%-ով։ Մարդիկ կկորցնեն եկամուտը, կկորցնեն աշխատանքը և կսկսեն ավելի շատ վճարել առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ Դրա դիմաց նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ռեժիմ, և Հայաստանը կհայաթափվի»,- ասել է նա։

Օվերչուկը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ։

«Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցելը կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի հեղինակները մինչև վերջ անկեղծ չեն ինչպես հայ ժողովրդի հետ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների հետ։

«Այլապես նրանք հոդված կավելացնեին նախագծում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնում է իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ այս օրենքն ուժի մեջ մտնելու պահից։ Եթե հարցն այդպես չի դրվում, նշանակում է՝ օրինագծի համահեղինակները իրենք իրենց հաշիվ տալիս են ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40