Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 9-10-ին կայցելի Երևան և Բաքու. Alpha News-ի աղբյուր

06.09.2023 14:53
744

Alpha News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամենայն հավանականությամբ առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով:

Այցը նախատեսված է սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում:

Կա տեղեկություն նաև, որ Մակրոնը Երևանից հետո պիտի այցելություն կատարի նաև Բաքու:

Հիշեցնենք՝ Էմանուել Մակրոնը Հայաստան է եկել միայն մեկ անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, որը համախմբել էր ավելի քան 2 տասնյակ երկրների ու կառավարությունների առաջնորդներին, սակայն այս այցը Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն և էական նշանակություն չի ունեցել:

2017 թվականին Ֆրանսիայի նախագահ դառնալուց և 2021 թվականին վերընտրվելուց հետո մինչև հիմա Էմանուել Մակրոնը ո՛չ պաշտոնական, ո՛չ պետական այցով Հայաստան չի եղել ի տարբերություն Ֆրանսիայի նախկին նախագահների: 2006-ին Ժակ-Շիրակն է պետական այցով Հայաստան ժամանել, Նիկոլա Սարկոզին՝ 2011-ին, իսկ Ֆրանսուա Օլանդը՝ 2014-ին: Օլանդը երկրորդ անգամ Երևանում եղել է 2015-ին՝ Հայոց ցեղասպսանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայ համայնքի հետ հանդիպումներին Ֆրանսիայի գործող նածագահը բազմիցս հայտարարել է, որ կգա Հայաստան այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում տեղաշարժ լինի և Ֆրանսիան նոր ասելիք ունենա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40