Էմոցիաները երբեմն խանգարում են, որպեսզի մենք տեսնենք իրական աշխատանքային պրոցեսը. Անդրեասյանը՝ «Հայոց պատմություն» դասագրքի մասին

27.12.2023 18:47
710

«Հայոց պատմություն» դասագրքի մասով նախարարությունը զբաղվել է հենց սկզբից և զբաղվել է դեռևս մինչ այն պահը, երբ հարցերը սկսեցին հնչել հանրային տիրույթում, տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքեվ՝  հենց սկզբից հասկանալով, որ բոլոր դասագրքերը առաջին անգամ են մուտք գործում դպրոցներ, հեղինակների հետ աշխատանքի պայմանավորվածություն են ունեցել, որ պետք է անընդհատ կապ մեջ լինեն, հավաքագրեն բոլոր այն խնդիրները, որոնք բարձրացվում են և իրենց ներկայացնեն անհրաժեշտ լրամշակումների ծավալը, որոնք պետք է 2-րդ կիսամյակին արված լինեն:

«Բոլոր նոր 30 դասագրքերի մասով այդ աշխատանքն արվել է: Առաջիկայում այդ լրամշակումները կլինեն։

Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» 7-րդ  դասարանի դասագրքին, հանրային որոշակի հնչեղություն ստացավ և կային նաև մասնագետներ, որոնք ոչ հանրային, սա պետք է հատուկ ընդգծեմ, դիմել են հենց սկզբից նախարարություն, եկել են և ներկայացրել են իրենց մասնագիտական դիտարկումները: Ես պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ այդ մարդկանց, քանի որ եթե մարդն ունի ասելիք, ապա մենք միշտ պատրաստ ենք նրան լսել։ Այն ասելիքը որ կա, պետք է տեղ հասնի։ Ամեն դեպքում մենք այստեղ հանդիպում էինք կազմակերպել, ովքեր այդ մասով ասելիք ունեին և ունենք հետևյալ պայմանավորվածությունը։

Հիմա սպասում ենք հեղինակների կողմից ամբողջական անդրադարձի, այսինքն՝ լինելու է մի աղյուսակ, որտեղ լինելու են դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, հեղինակի արձագանքը դրան՝ ընդունե՞լ է, թե՞ չի ընդունել, և հիմնավորումը, ինչի է ընդունել և ինչի չի ընդունել, հիմնավորումները պետք է լինել փաստարկված և մասնագիտական դաշտում։ Մենք պայմանավորվել ենք, որ այդ ամփոփաթերթերը հասանելի կլինեն բոլորին, որպեսզի տեսնեն, թե հեղինակն ինչպես է արձագանքել այդ ամենին և նախարարությունն այդ ամբողջ փաստաթուղթը կուղարկի երրորդ՝ անկախ կարծիքի, որպեսզի ունենանք մասնագիտական վերջնական եզրակացություն։ Էմոցիաներն աստեղ երբեմն խանգարում են, որպեսզի մենք տեսնենք իրական աշխատանքային պրոցեսը, իսկ աշխատանքային պրոցեսը մեկն է, կան նոր դասագրքեր, նոր դասագրքերը, ըստ էության, անցնում են փորձարկում, որի ընթացքում ի հայտ է գալիս փոփոխությունների կարիք, որը նորմալ աշխատանքային պրոցես է»,- նշեց Անդրեասյանը:

aysor.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34