ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը երիտասարդակլան գիտաժողովով նշել է հիմնադրման 14-ամյակը

13.11.2018 17:59
1241

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը «ISTC - Innovative Solutions and Technologies Center»-ում այսօր կազմակերպել էր ամենամյա երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին:

Ինչպես  տեղեկացրին Երևանի պետական համալսարանից, գիտաժողովի մեկնարկը հայտարարեց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Հարությունյանը՝ շնորհավորելով ֆակուլտետի 14-ամյակն ու հույս հայտնելով, որ գիտաժողովը դառնալու է մասնագիտական քննարկման ու համագործակցության հարթակ երիտասարդ հետազոտողների համար:

Նա նշեց, որ գիտաժողովը երիտասարդ հետազոտողներին հնարավորություն է տալիս ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքի արդյունքները, զարգացնելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները:

Շուշաննա Հարությունյանը նշեց նաև, որ այս տարի գրանցվել է 32 զեկուցող: Այս տարի նախատեսվում են մի շարք մրցանակներ ամբիոնների և Սոցիալական աշխատանքի ասոցիացիայի կողմից, ինչպես նաև սահմանվում է ֆակուլտետի մրցանակ, որին արժանանալու է մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված զեկուցողը:

Ներկաներին ողջունեց և արգասաբեր աշխատանք մաղթեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը՝ նշելով, որ որոշվել է ֆակուլտետի 14-ամյակը ավելի համեստ նշել՝ նախապատրաստվելով հաջորդ տարի ԵՊՀ 100-ամյակի շրջանակում Սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակը նշելուն:

Գիտաժողովին զեկուցումներ ներկայացրին ուսանողներ ԵՊՀ-ից, ՎՊՀ-ից, ԿՈՒ Լյովեն համալսարանից, Բելգիայից: Ներկաների թվում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ասպիրանտներ, սոցիոլոգիայով հետաքրքրված երիտասարդներ:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են սոցիոլոգիան, սոցիալական աշխատանքը, կոնֆլիկտաբանությունը, հասարակայնության հետ կապերը, մարդկային ռեսուրսների կառավարումը:

Ֆակուլտետի մրցանակին արժանացած զեկուցողի անունը հայտարարվելու է վաղը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40