Էրդողան․ «Եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը»՝ երթուղին կանցնի Իրանով»

26.09.2023 16:55
1531

«Եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը»՝ երթուղին կանցնի Իրանով», - Նախիջևանից վերադառնալու ճանապարհին, թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Եթե ուզում ենք, որ Զանգեզուրի և Լաչինի միջանցքները խաղաղության երթուղիներ լինեն, հարցերը պետք է հանգիստ և առանց կոնֆլիկտների լուծենք։ Ինչ վերաբերում է այն գնացքին, որ Թուրքիայով, Նախիջևանի տարածքով ու Հայաստանով պետք է գնա Ադրբեջան, ապա հարկավոր է դիտարկել հենց Հայաստանով դրա անցման հարցը։ Բայց եթե Հայաստանը չցանկանա մասնակցել [այդ նախագծին]՝ ինչպե՞ս պետք է անցնի երթուղին։ Իրանի տարածքով։ Իրանն այդ գաղափարի հանդեպ դրական վերաբերմունք ունի, ուստի կարող է ճանապարհ ստեղծվել, որ Ադրբեջան կգնա Իրանի տարածքով», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նշելով նաև, որ Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև ուղիղ ավտոմոբիլային և երկաթուղային hաղորդակցության ստեղծումը Անկարայի և Բաքվի համար՝ «ռազմավարական հարց է»։

«Մենք կանենք ամեն ինչ օր առաջ այդ միջանցքը բացելու համար։ Դա ռազմավարական խնդիր է և հաճելի է Իրանի դրական ազդակները տեսնել այս հարցում», - Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը։

https://www.azatutyun.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40