Էրդողանի և Ալիևի քաղաքականությունը ուղիղ հարված է հենց Պուտինի, Մակրոնի և Թրամփի իմիջին. քաղաքագետ

26.10.2020 12:41
1247

 Քաղաքագետ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ հրադադարի պայմանավորվածությունն արդեն երրորդ անգամ խախտելով՝ Էրդողանն ու Ալիևը ուղիղ հարված են հասցնում միջնորդող երեք կողմերի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարների պատվին: Պողոսյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Էրդողանի և Ալիևի քաղաքականությունը ուղիղ հարված է հենց Պուտինի, Մակրոնի և Թրամփի պատվին»,-ասաց քաղաքագետը:

Թուրքիան և Ադրբեջանը հարվածում են հրադադարի համար միջնորդած երեք երկրների ղեկավարների իմիջին՝ ցույց տալով, որ արհամարհում են: Պողոսյանը նկատեց, որ ուղիղ վիրավորանք է. երեք անգամ գնալ, նստել բանակցել և մի քանի րոպե անգամ չպահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Քաղաքագետը չգիտի, թե հակառակորդն այս անգամ ինչպես կարդարանա: «Թե՞ հետո ասելու են՝  իբր մեղավորն իրենք չեն, հրաման են տվել, սիրիացի ահաբեկիչներն էին մեղավոր, թե՞ Թուրքիայի հատուկ ջոկատայիններն Ադրբեջանի հրամանները լավ չեն կարդում կամ թուրքական գլխավոր շտաբի հրամանները Ադրբեջանի զորավարները լավ չեն հասկացել, ի՞նչ են ասելու: Նրանք փորձելու են մեղքը մեր վրա գցել, մենք պետք է կարողանանք ճիշտն ապացուցել և մեր շահերով առաջնորդվելով՝ գնալ առաջ»,-ասաց Պողոսյանը:

Քաղաքագետը շեշտեց բոլոր ուղղություններով աշխատելու կարևորության մասին: «Ամեն ինչ սկսվում է ռազմի դաշտում մեր շահերը պաշտպանելուց, դրան զուգահեռ և դիվանագիտական, և տեղեկատվական, և քաղաքական, և տնտեսական դաշտերում պատերազմները նույն կերպ ընթանում են, և այդ մարտերը պետք է այնտեղ էլ տանել»,-նշեց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40