Էրդողանի և Պուտինի բանակցությունները կկայանան սեպտեմբերի 4-ին Սոչիում. ԶԼՄ-ներ

29.08.2023 17:35
716

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կկայանան սեպտեմբերի 4-ին Սոչիում։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ինչպես  տեղեկացնում է  «РИА Новости» գործակալությունից, այդ մասին հայտնել են Habertürk հեռուստաալիքի աղբյուրները։

«Այն իրավիճակում, երբ պարոն Պուտինը չկարողացավ գալ Թուրքիա, Ռուսաստան կմեկնի մեր պարոն նախագահը: Հայտնենք ամսաթիվը. նախագահ Էրդողանը սեպտեմբերի 4-ին այց կկատարի Սոչի»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Պուտինի և Էրդողանի հանդիպման մասին, հայտարարել էր, որ հանդիպումը շուտով կկայանա, առկա են պայմանավորվածություններ ժամկետները հայտարարելու շուրջ։

Թուրքիայի ղեկավարի վարչակազմում «РИА Новости»-ի աղբյուրը հայտնել է, որ Էրդողանի այցը Ռուսաստան տեղի կունենա Հնդկաստանում կայանալիք G20-ի գագաթնաժողովից առաջ։ Իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հաստատել է, որ Թուրքիայի ղեկավարը մոտ ժամանակներս այց կկատարի Սոչի։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40