«Էրդողանն ասում է մի գիշեր հանկարծակի կգանք, մենք պատրաստ ենք». Հունաստանի արտգործնախարար

24.01.2023 21:11
875

Թուրքիայի վերաբերյալ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի կոշտ հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էրմենիհաբերի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայից հնչող սպառնալիքներին՝ հույն նախարարն ասել է, որ Աթենքը չի վախենում Անկարայի սպառնալիքներից:
«Թուրքիայի նախագահն ասում է. «Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ։ Սա նման է այն երգին, որը թուրքերը երգել են տարիներ առաջ Կիպրոսի օկուպացիայի ժամանակ։ Մենք լսում և արձանագրում ենք դա: Մենք պատրաստ ենք. Բայց դա չի նշանակում, որ մենք կօգտագործենք նույն լեզուն, մեր մոտեցումն այլ է»,-ասել է Դենդիասը:

Թուրքիայից հնչող սպառնալիքների համատեքստում նա նաև ընգծել է, որ Հունաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, այդ թվում ռազմական համագործակցությունը, գտնվում են բարձր մակարդակի վրա:

Անդրադառնալով, այն փաստին, որ ԱՄՆ-ն արդիականացնելու է Թուրքիայի տրամադրության տակ գտնվող 40 միավոր F-16 կործանիչները, Հունաստանի արտգործնախարարը  նկատել է տվել, որ Հունաստանն այդ ժամանակ արդեն կունենա 83 միավոր F-16 Blok կործանիչ: Ըստ նրա՝ Հունաստանը նաև ստանալու է  Rafale և F-35 գերժամանակակից կործանիչներ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40