Էրդողանն Իսրայելին սպառնացել է «սարսափելի հետևանքներով»

14.05.2021 19:00
33280

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պաղեստինցիներին աջակցելու է այնպես, ինչպես աջակցել է Ադրբեջանին, գրում է РИА Новости-ն:

«Թուրքիան նույն վճռականությամբ է աջակցելու Երուսաղեմին, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Ղարաբաղում, գործողություններ է ձեռնարկելու Պաղեստինի քաղաքներում և Երուսաղեմում իրականացվող ճնշումների դեմ»,- ասել է Էրդողանը:

Infoteka24-ն էլ հիշեցնում է, որ Թուրքիան ոչ միայն ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում, այլև այնտեղ ուղարկեց իր զինված ուժերին, մասնավորապես՝ հատուկ նշանակության ջոկատներին, կազմակերպեց վարձկանների տեղափոխումը Սիրիայից, իսկ թուրք մասնագետները ղեկավարեցին անօդաչու թռչող սարքերը:

Էրդողանը վստահեցրել է, որ Գազայում իրավիճակի շուրջ բանակցություններ է վարել 19 երկրի նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ:

Նա կոչ է արել միջազգային հանրությանը, ինչպես նաև ՄԱԿ-ին, «անհապաղ կանգնեցնել Իսրայելին, հակառակ դեպքում սարսափելի հետևանքներն անխուսափելի են»:

Մասնագետները տարակուսանք են հայտնել՝ եթե ​​Անկարան պատրաստ է նույն կերպ աջակցել պաղեստինցիներին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելի դեմ լայնածավալ պատերազմ սկսել:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40