Էրդողանը «սադրանք» է անվանում Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը

08.12.2023 21:55
779

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 8-ին Հունաստանից վերադառնալիս՝ ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է ermenihaber.am-ը։

Հարցուպատասխանի ընթացքում Էրդողանն անդրադարձել է ռազմական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև վերջերս թափ առնող համագործակցությանը: 

«Այն, ինչ անում է Ֆրանսիան, պարզապես սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ Հայաստանին լավություն չի անում, ճիշտ հակառակը՝ վատություն է անում։ Ավելի վաղ Ֆրանսիան բազմաթիվ աջակցություններ է  ցուցաբերել Հայաստանին։ Ի՞նչ արդյունք են ստացել, ո՛չ մի»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նաև, հիշեցմնելով, որ Ֆրանսիան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խնդիրը լուծելու նպատակով ձևավորված Մինսկի խմբի անդամ պետություններից մեկն է, տարածաշրջանում տիրող  լարվածության ֆոնին իրավիճակը լարելու մեջ: 

Ապա ընդգծելով Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողություններում Ադրբեջանի հաջողելու մասին, որոնց հետևանքով Արցախի էթնիկ հայերը լքել էին իրենց տները՝ կրկին դիմել է Ֆրանսիային.

«Հիմա այս ռազմական փոխադրամիջոցներն ուղարկելու ես, ի՞նչ ես ստանալու։ Ավելի վաղ Հայաստանին ուղարկված տանկերը, հրանոթները, հրացաններն անցան Ադրբեջանի ձեռքը։ Ոչ թե ինչ-որ արդյունքի են հասնելու, ուղղակի Հայաստանին են խաբում»:

Էրդողանն ամփոփելով, նշել է, որ Հայաստանի համար լավագույն ընտրությունը Ադրբեջանի հետ խաղաղությունն է, քանի որ ներկայումս Հայաստանին զենք մատակարարողները «նեղ ժամանակներում» նրան մենակ են թողնելու: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հայաստանին 50 միավոր VAB MK3 զրահապատ փոխադրիչ է մատակարարելու։ Մատակարարումների մասին հարցազրույցներից մեկում հայտնել էր Եվրոպայում անվտանգության և կանխատեսման ինստիտուտի (IPSE) տնօրեն Էմանուել Դյուպյուին։

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40