Էրդողանը սպառնացել է «միջոցներ» ձեռնարկել այն երկրների նկատմամբ, որոնց դիվ․ առաքելությունները փակ կմնան

06.02.2023 10:26
861

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը դատապարտել է Ստամբուլում արեւմտյան երկրների հյուպատոսությունների ժամանակավոր փակումը` զգուշացնելով «միջոցներ» ձեռնարկել, եթե այդ գրասենյակները փակ մնան, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:

«Վերջերս մեր արտաքին գործերի նախարարությունը նրանց կանչեց ու վերջնագիր տվեց առ այն, որ եթե նրանք շարունակեն նման գործողությունները, ապա թանկ կվճարեն», - ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի արեւմտյան Այդին նահանգում երիտասարդների հետ կայացած հանդիպման ընթացքում:

«Մենք երկուշաբթի կաբինետի նիստ ունենք, եւ անհրաժեշտ որոշումներ կկայացնենք վերոնշյալ քայլի վերաբերյալ», - ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նաեւ մեղադրել է համաշխարհային տերություններին՝ երկրում կայանալիք համընդհանուր ընտրությունների վրա ազդելու փորձի համար։

«Բոլորը, ներառյալ միջազգային լրատվամիջոցները, գրում են այն մասին, թե որքան կարեւոր են ընտրությունները մեր երկրի, ազգի եւ համաշխարհային քաղաքականության համար», - ասել է Էրդողանը․ «Դրա համար իմ դեմ ստոր արշավներ են սկսվում։ Սա է մեր սուրբ գրքի՝ Ղուրանի այրման գործողությունների նպատակը, որոնք աջակցություն են ստանում խոսքի ազատության քողի տակ... Դա անապահովության զգացում է առաջացնում, որի թիրախը մեր զբոսաշրջության ոլորտն է»։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ են կանչվել 9 երկրների դեսպաններ, այդ թվում՝ երկրների, որոնք դադարեցրել են իրենց հյուպատոսությունների աշխատանքը՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ Միացյալ Նահանգները, իրենց քաղաքացիներին զգուշացրել են Թուրքիայում հնարավոր հարձակումների մեծ ռիսկի մասին, հատկապես դիվանագիտական ​​ներկայացուցչությունների եւ ոչ մուսուլմանական պաշտամունքի վայրերի նկատմամբ: Գերմանիան, Ֆրանսիան եւ Նիդեռլանդները այն երկրների թվում էին, որոնք այս շաբաթ անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել էին իրենց դիվանագիտական ​​ներկայացուցչությունները։

Թուրքիան, իր հերթին, իր քաղաքացիներին զգուշացրել է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «հնարավոր իսլամաֆոբ, այլատյաց եւ ռասիստական ​​հարձակումների» մասին։

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40