Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները

25.06.2018 12:47
1144

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հայտնի են արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով`ընտրություններին մասնակցել է ավելի քան 59 մլն 354 հազար քաղաքացիների 87.1 տոկոսը:

Նախագահի ընտրության քվեաթերթիկների 75,7 տոկոսի հաշվարկի արդյունքում` Թուրքիայի գործող նախագահ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների մեծամասնությունը` 54,6 տոկոսը: Նրանից հետո երկրորդ տեղում է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն` 29,6 տոկոս ձայներով: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները ստացել է ձայների 7,4, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) բանտարկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը` 7,1 տոկոսը:

Խորհրդարանական ընտրությունների այս պահի արդյունքները հետեւյալն են. հաշվվել է քվեաթերթիկների 69,02 տոկոսը: «Ժողովրդական դաշինք»-ը, որի կազմում են ԱԶԿ-ն եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ստացել է 56,06 տոկոս ձայն (ԱԶԿ` 44,4 տոկոս, ԱՇԿ` 11,6 տոկոս): Ըստ ստացված տոկոսների հարաբերակցության` 600 պատգամավորական մանդատ ունեցող մեջլիսում ԱԶԿ-ն  ստանալու է 303, իսկ ԱՇԿ-ն` 51 պատգամավորական մանդատ:

«Ազգային դաշինք»-ը, որի կազմում են ՀԺԿ-ն, «Լավ» եւ «Երջանկություն» կուսակցությունները, ստացել է 32,62 տոկոս ձայն (ՀԺԿ-` 21,4 տոկոս, «Լավ» կուսակցություն` 9,7 տոկոս, «Երջանկություն» կուսակցություն` 1,4 տոկոս): Ըստ ստացված տոկոսների` ՀԺԿ-ն ունենալու է 138 պատգամավորական մանդատ, «Լավ» կուսակցություն` 45: «Երջանկություն» կուսակցությունն այս պահին պատգամավորական մանդատ չունի:

Քրդամետ ԺԴԿ-ն ձայների նախնական հաշվարկով կարողացել է հաղթահարել ընտրական 10 տոկոսանոց շեմը` հավաքելով 10,04 տոկոս, ինչը նրան տալիս է 63 պատգամավորական մանդատ: Կուսակցությունը հաղթանակ է տարել արեւելյան քրդաբնակ Իգդիր, Աղրը, Վան, Սիիրթ, Շըրնաք, Մարդին, Բաթման, Դիարբեքիր, Թունջելի, Մուշ, Հաքքարի նահանգներում:

Թուրքիայի ընդդիմությունը հորդորում է կողմնակիցներին ու վստահված անձանց` ոչ մի դեպքում չլքել ընտրատեղամասերը, մինչեւ քվեաթերթիկների հաշվարկն ու դրանց արդյունքների գրանցումը:

Նշենք, որ ընտրությունների արդյունքները րոպե առ րոպե փոփոխվում են:

Այս պատմական ընտրություններն առաջինն են երկրում 2017 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո: Ընտրությունների արդյունքում երկրում խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարվում նախագահական կառավարման համակարգի: Ընտրություններից հետո նախագահի ձեռքում են կենտրոնանալու ավելի շատ լիազորություններ. նախագահն իրավունք է ստանալու նշանակելու պետական բարձրագույն պաշտոնյաների, օրինակ նախարարների ու փոխնախագահների, հրամաններ ստորագրելու լիազորությունը կառավարությունից անցնում է նախագահին:

Արաքս Կասյան

Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են 


Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24