Էրդողանը ժամանել է Ադրբեջան․ Ալիևի հետ բանակցություններն ու պայմանագրերի ստորագրումը այսօր նախատեսված են Շուշիում

15.06.2021 16:48
1201

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անցած գիշերը ժամանել է Բաքու։ Նա Ադրբեջան է ժամանել Բրյուսելից, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպում ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ։

Բաքվի օդանավակայանում Էրդողանը շատ դրական է գնահատել Բայդենի հետ հանդիպումը, ասելով, թե շոշափվել են բոլոր սուր հարցերն ու տարաձայնությունները։

Նա հայտնել է, որ 1915-ի Հայոց ցեղասպանության թեման Բայդենի հետ հանդիպմանը ընդհանրապես չի շոշափվել, չնայած մինչ հանդիպումը հենց ինքն էր ասել, թե բարձրացնելու է Բայդենի կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցը։

Այսօր կեսօրին Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղևորվել են Շուշի։ Նրանք գնացել են թուրքական ընկերությունների կողմից կառուցվող նոր ավտոճանապարհով։

Ըստ հրապարակված ժամանակացույցի՝ ժամը 16-ին Շուշիում սկսվելու են Էրդողան-Ալիև բանակցությունները, որոնցից հետո ստորագրվելու են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության մի շարք պայմանագրեր։

Հունիսի 16-ին նրանք Բաքվում միասին դիտելու են Եվրոպայի ֆուտբոլի առաջնության Թուրքիա-Ուելս խաղը։

Տե՛ս նաև այստեղ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22