Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան

23.03.2020 16:34
1518

Վճռեց 

Մհեր Պոլոսկովի հայցը բավարարել մասնակի.Պարտավորեցնել «Սյունյաց աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Մհեր Պոլոսկովի հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու համար վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հինգ օրվա ընթացքում «syuniacyerkir.am» համացանցային կայքում հրապարակել սույն վճռի եզրափակիչ «ՎՃՌԵՑ» մասը եւ նշված հատվածը. «Վերոգրյալ պատճառաբանությունների լույսի ներքո դատարանը հանգում է հետեւության, որ քննարկվող պարագայում Մհեր Պոլոսկովի հասցեին կատարված «Ավազակախումբ» եւ «Ասպատակ» արտահայտություններն ի սկզբանե նպատակ են ունեցել արատավորելու եւ իրականում արատավորել են Մհեր Պոլոսկովի պատիվը եւ արժանապատվությունը, հետեւաբար առկա են անհրաժեշտ չափանիշները կատարված արտահայտությունները վիրավորանք գնահատաելու համար»:

Պարտավորեցնել «Սյունյաց աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «syuniacyerkir.am» համացանցային կայքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող  հինգ օրվա ընթացքում հերքել Մհեր Պոլոսկովի վերաբերյալ հրապարակված զրպարտություն համարվող այն փաստացի տվյալաները, որ վերջինս օպերատորների տեղական կառույցներից գաղտնի քաղվածքներ է վերցում՝ ճշտելու, թե շատ թե քիչ երեւելի քաջարացիներն ում հետ են հեռախոսային խոսակցություն ունեցել, ռազբորկաներ է սկսում, հետապնդումների թիրախ դարձնում, մարդկանց վախեցնում, մարդկանց շանտաժ անում, ընտրությունների ժամանակ կեղծիքներ գործում:

Հայցը մնացած մասով մերժել:

«Սյունյաց աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությյունից հօգուտ Մհեր Պոլոսկովի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 28.06.2018 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովումը՝ հայցագնի՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով Սամվել Ալեքսանյանին պատկանող գույքի վրա դրված արգելանքը, պահպանել մինչեւ սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին մեկ ամսվա ընթացքում:
Դատավոր՝  Ա. Փիլոսյան

«Սյունյաց  աշխարհ» ՍՊԸ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10