Երեխան ընտանիքի լույսն է

22.11.2014 23:36
2292

2014թ. ապրիլի 7-ից 2015թ. ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը ՀՀ կառավարությունը հայտարարել է Ընտանիքի տարի: Ծրագրի շրջանակներում ողջ տարվա ընթացքում անց են կացվել եւ դեռ կանցկացվեն բազում միջոցառումներ, որոնցից մեկն էլ նոյեմբերի 13-ին «Երիտասարդ ընտանիք» ակումբի եւ Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված Վանյանների բազմանդամ ընտանիքը մեծարելու ցերեկույթն էր:

Վանյանների ընտանիքը ստեղծվել է Ղարաբաղում Զիրիֆ եւ Անուշ միությունից, ովքեր ունեցել են երեք որդի: Ընտանիքը, սակայն, 1988թ. սումգայիթյան ջարդերի պատճառով տեղափոխվել է Կապան, եւ երկու որդին հայրենիքի զոհասեղանին են դրել իրենց կյանքը` մասնակցելով Արցախյան ազատամարտին: Ընտանիքի միջնեկ որդին` Իգոր Վանյանը, ունի վեց զավակ, եւ, ինչպես սպասարկման բաժնի ընթերցասրահի վարիչ Զարուհի Մանգասարյանը նշեց, դա մեր օրերում իսկական հերոսություն է:

«Երիտասարդ ընտանիք» ակումբի նախագահ Կառլեն Թադեւոսյանը նշեց, որ այսօր ընտանիքը մեծ ճգնաժամ է ապրում, եւ ինչպես իր ուսումնասիրություններն են ցույց տալիս, մեզանում կանայք հրաժարվում են շատ երեխա ունենալուց միայն նյութական պայմաններից ելնելով: Վերջինս արձանագրեց այն փաստը, որ հարուստ պետություններում հիմնականում շեղված վարքի հետեւանքով ընտանիքի ինստիտուտն անկում է ապրում, իսկ ներկաներին էլ խորհուրդ տվեց հետեւել Վանյանների ընտանիքի օրինակին:

«Ազատամարտ կոմիտե» ՀԿ-ի նախագահ Խորեն Հարությունյանն արժեւորեց այս ընտանիքի երկու հերոս զավակի անցած մարտական ուղին` միաժամանակ նշելով, որ բազմազավակ ընտանիքներին պիտի մեծարի նախեւառաջ հասարակությունը:

Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանը նշեց, որ բազմազավակ ընտանիքը հասարակության համար լավագույն օրինակ է, եւ մեծ պատասխանատվություն է ընտանիքում դաստիարակել շատ երեխաներ: Նա Վանյանների ընտանիքին հանձնեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տրամադրած 100 հազար դրամ, իսկ Սյունիքի մարզային գրադարանը գրենական պիտույքներ նվիրեց:

Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Մինասյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետին` ցուցաբերած օգնության համար, իսկ հյուրերին խոստացավ, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են ունենալու:

Միջոցառումն իրենց գրական եւ երաժշտական կատարումներով լիարժեք դարձրին երաժշտական դպրոցի սաները, գրադարանի աշխատակցուհի Քրիստինե Վեզիրյանը եւ վոկալիստ Թերեզա Հովհաննիսյանը:

Ինչպես ասել է փիլիսոփաներից մեկը, ընտանիքը բնության հրաշալիքներից է, իսկ ինչպես ասաց բազմազավակ մայր Անահիտը, երեխան ընտանիքի լույսն է:

Ի դեպ, պարզվեց, որ բազմանդամ ընտանիքի հայրը` Իգոր Վանյանը, վերջերս է աշխատանք գտել:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40