Երեխաների շրջանում սուր-շնչառական վարակներով հիվանդացությունը նվազում է, իրավիճակը՝ կայունանում. նախարար

15.01.2019 23:13
1146

Առողջապահության նախարարի պաշտոնատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան եթերի միջոցով ներկայացրել է սուր-շնչառական վարակների մասին ցուցանիշները:

Թորոսյանը թարմ տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ իրավիճակը կայունանում է եւ հիվանդացության անկում է նկատվում: Այս պահին հանրապետության դպրոցներում եւ մանկապարտեզներում սուր-շնչառական վարակներով երեխաների բացակայությունը 2.4% է կազմում:

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ նկատվում է նաեւ շտապօգնության՝ սուր-շնչառական դեպքերով կանչերի նվազում.

«3-րդ օրն է, որ ծանր դեպքերը նվազում են: Վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացման թվի իջեցում կա: Արդեն 2-րդ օրն է ունենք հիվանդանոցների բաժանմունքներում հոսպիտալացման թվի կայունացում, կտրուկ աճ կամ աճ ընդհանրապես չունենք, նույն թվի վրա է: Սա բնորոշ է ձմռան այս եղանակին: Եթե համեմատում ենք անցյալ տարվա ձմռան հետ, իհարկե, աճ կա, բայց անցյալ տարի մենք պրակտիկորեն ձմեռ չենք ունեցել: Հիմա հիվանդանոցներում ունենք ավելի շատ դուրսգրումներ, քան ընդունելություններ, սա էլ է խոսում իրավիճակի կայունացման մասին:

Առողջապահության նախարարությունն իր անձնակազմով ամենժամյա ռեժիմով հետեւում է իրավիճակին, այցելում է Երեւանի եւ մարզերի դպրոցներ՝ տեղում ծանոթանում իրավիճակին:

Դպրոցներում ջերմաստիճանն այդքան էլ լավ չի պահպանվում: Իհարկե, ունենք դրական դինամիկա: Օրինակ՝ 450 դպրոցում եւ 52 մանկապարտեզում ունեցել ենք ջերմաստիճանային ռեժիմի խախտում: Հիմա՝ մոտ 200 դպրոցում եւ 21 մանկապարտեզում: Այս ամենը տարածքային իշխանություններին ասվում է, բայց հիմա նաեւ հանրայնորեն էլ եմ ասում, որովհետեւ հիմնականում մրսելու դեպքում է, որ վարակվում են երեխաները:

Այս տարի ոչ միայն H1N1 (խոզի գրիպ) շտամն է շրջանառվում Հայաստանում, այլեւ H3N2 եւ B գրիպի շտամը: Այսինքն՝ որպես այդպիսին, մենք չունենք համաճարակ H1N1-ի կամ այլ շտամի: Հիվանդանոցներում գրանցված ծանր դեպքերով հիվանդները հիմնականում ծանր խրոնիկ հիվանդացությամբ հիվանդներն են, որոնց միանում է այդ վարակը»,-վստահեցրեց նախարարը: 

 

 

 

 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40