Երեք կողմից շրջափակված Խոզնավարում խոտ են հնձում՝ թշնամու նշանառության տակ.գյուղացիները չեն հանձնվում

21.07.2022 11:19
1154

Թշնամին շարունակում է երեք կողմից շրջափակման մեջ պահել Սյունիքի մարզի Խոզնավար գյուղը։ Սև լճի հարևանությամբ գտնվող բոլոր բարձունքներում, ներխուժման առաջին օրերից ի վեր, նստած են ադրբեջանցիները։

«Գյուղն ու գյուղից դուրս եկող՝ դեպի Գորիս տանող հիմնական ճանապարհը թշնամու 6-7 դիրքից դիտարկվում է։ Ճանապարհից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ բարձունքի վրա, մի դիրք ունեն ադրբեջանցիները, որտեղից գյուղի ցանկացած կետ տեսանելի է։ Եթե ուղիղ գծով նայենք, ապա ադրբեջանցիները դիրքավորված են տներից մոտ 800 մետր հեռավորության վրա, բայց, կրկնում եմ՝ ուղիղ գծով է այդքան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խոզնավարի նախկին վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

Սև լճին հարակից բոլոր բարձունքները, ինչպես նշեց Գրիգորյանը, շարունակում են հսկվել թշնամու կողմից։
Խոզնավարի վարչական տարածքից հափշտակված ավելի քան 250 հա արոտավայրերն ու 90 հա խոտհարքերը նույնպես թշնամու հսկողության տակ են։

«Գյուղում մի փոքրիկ դաշտամաս ունենք, որ դարձրել ենք արոտավայր ու հիմնականում այնտեղ ենք արածեցնում անասուններին։ Մոտ 30 գլուխ անասուն է, ամեն մեկը մի քանի օր տանում է արոտի։ Ով էլ չի կարողանում տանել, գոմում է պահում։ Հիմնականում հորթերն են, որ գոմում են պահում»,-նշեց նախկին վարչական ղեկավարը։

Խոտհարքերի մնացյալ հատվածից գյուղացիներն օգտվում են։ Գրիգորյանը շեշտում է՝ դրանք թշնամու նշանառության տակ են, բայց մարդիկ ուշադրություն չեն դարձնում․ գնում, խոտհարք են անում․ այլ տարբերակ չունեն։ Այս տարի անգամ գյուղատնտեսական տեխնիկա է մտել այդ տարածքները։

Գրիգորյանն ասում է՝ տարին բերքառատ է, եթե հաջողություն լինի, ցորեն էլ կհնձեն։

«Մոտ 40-50 հա ցորեն ենք ցանել։ Ֆրանսիական մի կազմակերպություն սերմացու էր բերել բաժանել, դա ենք ցանել։ Աշնանը ցանքս արեցինք, հիմա էլ երևում է, որ ընտիր բերք է սպասվում։ Մնում է՝ հաջողություն լինի, կարողանանք հնձել»,-ասաց Գրիգորյանը։

Իսկ ճանապարհի անվտանգության հույս ոչ ոք այլևս չունի․ մի քիչ հանգստացնող հանգամանքն այն է, որ մերոնք ևս դիրք ունեն դրած։ Գրիգորյանն ասում է՝ հիմնական ճանապարհից մի քիչ ներքև մի այլ ճանապարհ էլ կա, որ գնում միանում է մայրուղուն, բայց նույն ձևով դիտարկվում է թշնամու կողմից։

«Մի երկու կմ է կարճ այդ ճանապարհը, բայց դաշտերի միջով է, հարմար չէ, բացի այդ՝ դիտարկվում է էլի։ Հիմնական ճանապարհի վրա գոնե մերոնք էլ են կանգնած։ Դրա համար էլ օգտվում ենք հիմնականից»,-եզրափակեց գյուղի նախկին վարչական ղեկավարը:

hayeli.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40