Երևան է գալիս Վրաստանի պաշտպանության նախարարը. այցի օրակարգը հայտնի է

20.02.2019 12:33
1249

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը վաղը Երևանում կլինի։

Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան պաշտպանության գերատեսչությունների միջև 2019 թվականին համագործակցելու մասին երկկողմ համաձայնագիր կկնքեն Երևանում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նինո Թոլորդավան։

«Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան փետրվարի 21–ին պաշտոնական այցով կմեկնի Հայաստան։ Այդի ընթացքում կհաստատվի Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարությունների տարեկան համագործակցության ամենամյա ծրագիրը», – ասաց Թոլորդավան։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է բարձր մակարադակի փոխայցեր կազմակերպել, համագործակցել պաշտպանական կրթության ու իրավունքի ուղղությամբ։

Նշենք` Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Իզորիայի առաջին այցը կլինի Հայաստան։

Հայաստանի ու Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև վերջին անգամ երկկողմ համաձայնագիր է կնքվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ու Լևան Իզորիայի միջև 2016 թվականին Թբիլիսիում։

Համաձայնագրերը ստորագրել են համագործակցության հիմնական ուղղություններով` փորձի փոխանակում, ռազմական կրթություն, բժշկություն, ռազմական ոստիկանություն։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40