Երևանից Ստամբուլ մեկնեց FlyՕne–ի առաջին ինքնաթիռը

02.02.2022 21:37
2982

Հայաստանի և Թուրքիայի միջև 2 տարվա դադարից հետո այսօր` փետրվարի 2–ին, վերսկսվեց երկու երկրի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթն իրականացնում է հայաստանյան FlyՕne Armenia ավիափոխադրողը:

Airbus A320 ինքնաթիռը, որտեղ կար 65 ուղևոր, ինչպես և պլանավորված էր` թռավ տեղական ժամանակով 18:00-ին: Մինչ այդ Sputnik Արմենիայի լրագրողը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։

«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում թեմատիկ ցուցահանդես է բացվել. ներկայացված են հայտնի լուսանկարիչ` «Ստամբուլի աչք» Արա Գյուլերի աշխատանքները։

Որոշ ուղևորներ կողմ չեն տեսախցիկներին, զայրացած նայում են իրենց նկարահանող լրագրողներին, չեն ուզում խոսել։ Մյուսները կարծում են, որ իրենց անձնական խնդիրն է, թե ուր են գնում և պարտավոր չեն որևէ մեկին հաշվետու լինել։

Պատրաստակամ ուղևորներից մեկը թուրքահայ Մկրտիչ Սերթիմշեքն է։ Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ աշխատում է հայկական եկեղեցիները վերականգնելու ուղղությամբ։

«Ես Թուրքիայի քաղաքացի եմ։ Տարին 4 անգամ գալիս եմ Հայաստան` մասնակցելու եկեղեցիներ վերականգնելու աշխատանքներին։ Այդ է պատճառը, որ ես այստեղ եմ»,- ասաց նա։

Սերթիմշեքը նշեց, որ սա իր 56-րդ այցն է պատմական հայրենիք 2001 թվականից ի վեր, երբ առաջին անգամ Հայաստան է եկել։

Երբ Երևանի և Ստամբուլի միջև ուղիղ չվերթեր չկային, ստիպված էին թռչել Վրաստանի կամ Ուկրաինայի տարածքով։

Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի բացումից գոհ է նաև Երևանից մի զույգ: Անդրանիկն ու նրա կինը մեր երկրում զարդերի փոքրիկ ձեռնարկություն են հիմնել, արտադրանքն իրացնում են Ստամբուլում։

Անդրանիկի խոսքով` տարանցիկ ճանապարհով Թուրքիա մեկնելը գրեթե 3 անգամ ավելի թանկ է նստում իրենց վրա։ Այժմ նա հարմար գնով կարողացել է ձեռք բերել տոմս դեպի Ստամբուլ և հակառակ ուղղությամբ։

Հայաստանի քաղաքացի Սեդա Նահասյանը Թուրքիայում` թուրքական ընտանիքում, արդեն 12 տարի աշխատում է որպես դայակ։ Կինը սովորել է լեզուն և տարվա մեծ մասը Ստամբուլում է անցկացնում։

Այժմ կարող է ցանկության դեպքում ավելի հեշտությամբ վերադառնալ Հայաստան՝ տեսնելու հայրենիքում իրեն սպասող երեխաներին ու թոռներին։

Երևան-Ստամբուլ չվերթերը սկզբնական փուլում կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ, այնուհետև՝ նաև չորեքշաբթի օրերին։

FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թռիչքի հետ կապված ակտիվության ներկայիս մակարդակը համապատասխանում է ընկերության նախնական կանխատեսումներին:

«Մենք կարևորում ենք այդ ուղղությամբ ավիահաղորդակցության վերականգնումը։ Դա լավ հնարավորություն ենք համարում Ստամբուլի հայ համայնքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման համար»,- ասաց նա։

Անանյանի խոսքով՝ Ստամբուլ են մեկնում 65, իսկ Հայաստան կվերադառնան ավելի քան 30 ուղևոր։ Ավիաընկերության օդանավերը Airbus A320–ներն են, որոնց ընդհանուր ծանրաբեռնվածությունը 180 տեղ է։ Մոտ ժամանակներս ավիապարկը կհամալրվի Airbus A321 ինքնաթիռներով։

FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահը նշեց, որ ավիապարկը բավական նոր է, օդանավերը մոտ 5-7 տարեկան են։

Անանյանը նաև շեշտեց, որ ավիաընկերությունը նախատեսում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: Առաջիկայում նախատեսում են թռիչքներ իրականացնել դեպի Իրան, Վրաստան, եվրոպական երկրներ։ Ինչ վերաբերում է դեպի ՌԴ չեղյալ հայտարարված չվերթերին, Անանյանը հույս ունի, որ հարցը մոտ ժամանակներում կլուծվի:

Նշենք, որ Երևան-Ստամբուլ չվերթի տևողությունը 2 ժամ 5 րոպե է:

 

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

01.10.2026 14:44

Վարչապետը Երևանում բնակարանների թանկացման մեջ տեսնում է մարզերի զարգացման հնարավորություն

01.10.2026 14:40