«Երևանն ինչպես Բաբելոնը». ռուսաստանցի լրագրողը երազում է Հայաստան վերադառնալու մասին

05.08.2019 14:57
1192

«Газета. ру» առցանց պարբերականի թղթակիցը Հայաստանով շրջագայելուց հետո, Ռուսաստան վերադառնալով, հիացական ակնարկ է գրել, որում սեր է խոստովանում Հայաստանը տխուր, բայց հիասքանչ երկիր է, այստեղ ամեն ինչ զարմանալի է։ Հենց այսպես է մեր երկիրը բնութագրել «Газета. ру»առցանց պարբերականի թղթակից Մարինա Յարդաևան իր «Հիասքանչ տխուր հեքիաթ» հոդվածում, որը գրել է Հայաստան իր այցելության արդյունքում։

Հոդվածի հեղինակին զարմացրել է այն, որ ակնհայտ տնտեսական աղքատության պայմաններում երկրում անտերության զգացում չկա, իսկ մարդիկ բարեհամբույր են և կենսուրախ։ Ավելին, նրա համոզմամբ` ֆանտաստիկ է, որ Հայաստանը լինելով ասիական մուսուլմանական պետություններով շրջապատված, կարողանում է եվրոպական մնալ իր ոգով և գնահատել իր հարուստ պատմությունն ու մշակույթը։

 

«Երևանն ինչպես Բաբելոնը։ Սկզբում ավերածություններն էին, հետո` փառահեղ համբարձում», – գրել է Յարդաևան։

Նա նշել է, որ անկախ ծանր սոցիալական պայմաններից և ցածր եկամուտից Հայաստանում չարություն և հուսահատություն չկա։ Միևնույն ժամանակ Յարդաևան նկատել է, որ Հայաստանում սոցիալական պայթյունները զսպվում են, որովհետև ժողովուրդը խոհեմ է, բայց պայքարող. բազմիցս ակցիաներ և ցույցեր եղել են, ուղղակի մարդիկ հասկանում են, որ հրաշքներ չեն լինում, ամեն ինչ ժամանակի և աշխատանքի արդյունք է։ Յարդաևան կարծում է, որ նրբանկատորեն կառուցվում է նաև երկրի արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Իրանի, Վրաստանի և այլ երկրների հետ։

«Նույնքան դանդաղ, սակայն հաստատուն, զարգանում է զբոսաշրջությունը։ Այստեղ հանգստացողներին ո՛չ ծովով, ո՛չ վայրի լեռնային բարձունքներով, ո՛չ թանկարժեք զվարճանքներով չես գրավի։ Սակայն այս երկրում կա ինչ–որ զարմանալի մի բան, որը գրավում է զբոսաշրջիկի հոգին։ Դեռ չվերադարձած, արդեն երազում ես այստեղ կրկին ու կրկին գալու մասին։ Հայաստանում ամեն ինչ շարժուն է, հուզող ու սրտակեղեք։ Եվ գեղեցիկ», – գրել է լրագրողը։

Յարդաևան կարծում է, որ Հայաստան վերադառնալու ցանկությունն ամենևին էլ կապված չէ Սևանի առանձնահատկության, համեղ սուջուխի հետ։ Պարզապես ուզում ես հոգով վերադառնալ չվազող կյանքի և տխուր հեքիաթի գիրկը։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40