Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր. պաշտպանության նախարար

22.10.2023 10:29
769

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն «Le Parisien»-ի հետ զրույցում հայտնել է, որ Երևանն ու Փարիզը երկուշաբթի ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր:

Հաստատելով, որ ընդունելու է Հայաստանի իր պաշտոնակից Սուրեն Պապիկյանին՝ նախարար Լըքորնյուն ասել է. - «Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը, մասնավորապես՝ կստորագրենք պայմանագիր, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը»:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը, նախարարն ասել է. - «Շատ կարևոր է հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանելու իր խաղաղ բնակչությանը և ապահովելու իր սահմանների պաշտպանությունը»:

Ավելի վաղ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ասել էր, թե չի կարծում, որ Փարիզը կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ Լըքորնյուն տեղեկացրել էր, որ Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները։

Այն, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման պայմանագիր, Հայաստան այցի ժամանակ հայտնել էր Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

Բաքուն խիստ քննադատել է Փարիզի այս մտադրությունը, նաև այս պատճառաբանությամբ էր Ադրբեջանի նախագահ Ալիևը չեղարկել իր մասնակցությունը Գրանադայի բանակցություններին:

azatutyun.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10