Երևանում և Հայաստանի մարզերում ռուսերենի անվճար դասընթացներ կլինեն

03.02.2021 16:16
1397

Մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը կատարվել է 387 երեխաների թեստավորում, ռուսերենի իմացության մակարդակը պարզելու համար։

Երևանում և Հայաստանի մարզերում ռուսերենի անվճար դասընթացներ կլինեն։ Նախաձեռնության հեղինակը Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնն է։

«Դասընթացների աշխարհագրությունը նախորդ տարվա համեմատ ընդլայնվել է։ Ռուսաց լեզվի դասեր կանցկացվեն Երևանում, Չարենցավանում, Արմավիրում, Գյումրիում, Աբովյանում, Վայքում, Աշտարակում, Մարտունիում, Վանաձորում»,– ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացները  7-14 տարեկան երեխաների համար են:

«Դասընթացներին երեխաները կստանան բոլոր անհրաժեշտ գիտելիքները, կզարգացնեն բանավոր խոսքը և կշփվեն ռուսական մշակույթի հետ։ Միայն փետրվար-մարտ ամիսներին անվճար դասընթացներին կմասնակցի 120 երեխա։ Այսպիսի ցուցանիշ մեզ մոտ գրանցվել էր 2019-2020թթ-ին։ Սա ապացույց է, որ այս դասընթացները պահանջված են ու երեխաները ցանկանում են ռուսերեն սովորել», – ասել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ։ Մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը կատարվել է 387 երեխաների թեստավորում, ռուսերենի իմացության  մակարդակը պարզելու համար։ 

Երևանում դասընթացները կանցկացվեն «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում և Ռուսական կենտրոնում։

 «Դոմ Մոսկվի» կենտրում կայացած միջոցառման ժամանակ, նախորդ ուսումնական շրջանի մասնակից երեխաները ստացել են սերտիֆիկատներ։

Նշենք, որ ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացները առաջին անգամ մեկնարկել են 2019 թ. հոկտեմբերին։

m.armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40