Երևանում հարգանքի տուրք մատուցվեց ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին

07.08.2019 15:46
1401

Հայաստանում բնակվող ասորական համայնքի ներկայացուցիչները, քաղաքական և հասարակական գործիչներ հարգանքի տուրք մատուցեցին ասորի ժողովրդի 1915 թվականի Անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:

Լրագրողների հետ զրույցում «Ատուր» ասորական ասոցիացիայի նախագահ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովն ասաց, որ ամեն տարի օգոստոսի 7-ին ամբողջ աշխարհում ասորիները հավաքվում և հարգանքի տուրք են մատուցում:

«Վերջին 7 տարում մենք՝ Հայաստանում ապրող ասորիներս, հնարավորություն ունենք ՀՀ ասորաբնակ գյուղերից գալ և համախմբվել Երևանում և հիշել մեր ասորի նահատակներին: Կոչ եմ անում ամբողջ աշխարհին՝ համախմբվել և ձայն բարձրացնել ցեղասպանություն իրականացնողների դեմ»,- նշեց Միխայլովը:

Նրա խոսքով՝ ցեղասպանության հետևանքով մոտ 3 մլն ասորի ապրում է աշխարհի տարբեր երկրներում՝ Իրաքում, Իրանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Գերմանիայում, Հորդանանում և այլն:

Հայաստանում կա 4 ասորաբնակ գյուղ՝ Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում, որոնցում, ընդհանուր առմամբ, ապրում է մոտ 6000 ասորի:

Ասորիները Հայաստանի բնակչության կազմում ազգային փոքրամասնություններից թվով երրորդն են՝ եզդիներիցև ռուսներից հետո։

yerkirmedia.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40