Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ

04.05.2024 16:22
1030

Տեղատարափ անձրևի հետևանքով մայիսի 3-4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ժամը 23։45-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում տեղի են ունեցել ջրալցումներ, փլուզումներ, միաժամանակ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Արձագանքման գործընթացում են ներգրավվել ՆԳՆ ՓԾ Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 և ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 5 մարտական հաշվարկ․ աշխատանքներին մասնակցել է 121 փրկարարական ծառայող։

Նշված ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 74 դեպք-պատահար, որից 3 դեպք՝ փլուզման (Նոր Արեշի 50-րդ փողոցի մոտ՝ Ողջաբերդ գետի բետոնե հենապատ (50x2 մետր), Նորք-Մարաշ Գ․ Հովսեփյան 20 շենք՝ ցանկապատ (մոտ 20 քմ), Դավիթ Բեկի փողոցի 57 և հարակից տան բաժանարար պարիսպ (մոտ 60 քմ), 4 դեպք՝ ջրի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցների (Քրիստափորի, Վարդանանց, Գյուրջյան փողոցներում, Բագրատունյաց պողոտայում՝ կամրջի տակ,) և 67 դեպք՝ բնակելի շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում, ավտոտնակներում ջրալցման վերաբերյալ։ Նոր Արեշի 50-րդ փողոցին հարակից տարածքում Ողջաբերդ գետի հենապատի փլուզման ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հեղեղվել են գետին հարակից տները և փողոցները։

Փրկարարները ձեռքով և քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ իրականացրել են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման, մոտոպոմպով՝ ջրալցված տներից ջրահեռացման աշխատանքներ, ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։

Մեկ այլ ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 57 տան բակը ջրալցվել է, իսկ պարիսպը փլուզվել․ անհրաժեշտ է օգնություն։ Տեղում փրկարարները պարզել են, որ անձրևաջրերից փլուզվել է թիվ 57 և հարակից տան բաժանարար բետոնե պարիսպը (60 քմ) և լցվել տնամերձ հողատարածք․ գործողությունների անհրաժեշտություն չի առաջացել։

Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Գ․ Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեում հորդառատ անձրևի հետևանքով փլուզվել է ցանկապատ (մոտ 20 քմ)՝ վնասելով գազատար խողովակը․ առաջացել է գազի արտահոսք։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը։

Գրանցված մյուս ահազանգերով տեղում փրկարարներն իրականացրել են ջրահեռացման և ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներ։ Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում կիրառվել են մոտոպոմպեր, փրկարարական այլ տեխնիկա։

Նախնական տվյալներով՝ ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան։ Աշխատանքները շարունակվում են:

1lurer.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08