Երեւան-Երասխ ճանապարհին ողբերգական վթարի 6 զոհերից 5-ը կանայք են. քրգործ է հարուցվել. Քննվում են վկաները

08.07.2019 16:29
1460

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Որոշում է կայացվել՝ քրեական գործի նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Կատարված դեպքի վայրի զննությամբ «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական:

Վթարի հետևանքով այրված դիերը ներկայացվել են ճանաչման, որի արդյունքում պարզվել է, որ արական սեռի դին հանդիսանում է Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1962 թվականին, իգական սեռի դիերը հանդիսանում են Արմաշ գյուղի բնակչուհիներ՝ ծնված 1965թ. և 2003թ, Սուրենավան գյուղի բնակչուհիներ՝ ծնված 1996թ., 1999թ., մեկ իգական սեռի դիակի ինքնությունը դեռևս պարզված չէ:

Ինքնությունը չպարզված դիակից վերցվել է արյան նմուշ և նշանակվել դատագենետիկական փորձաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Պարզվել են նաև «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի՝ այրվածքներ ստացած ևս յոթ ուղևորների ինքնությունը, ովքեր հանդիսանում են Սուրենավան գյուղի երեք բնակիչներ՝ ծնված 1984թ., 1991թ. և 2007թ., Երասխ գյուղի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ. և 2004թ., և մեկ  Արարատ քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1977 և 2006թթ.: Նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ինչ վերաբերում է մյուս տրանսպորտային միջոցներում դեպքի պահին գտնված անձանց, տեղեկացնում ենք, որ տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում տուժել են «Տոյոտա Հիլուքս»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի՝ 1956թ. ծնված բնակիչը, ինչպես նաև՝ երեք ուղևորները՝ Երևան քաղաքի 1953թ. ծնված բնակիչը և Վայք քաղաքի երկու բնակիչները՝ ծնված 2011 և 1973թթ.:

«ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայի՝ 1998թ. ծնված վարորդի ու վերջինիս ուղևորը՝  ծնված 1996թ., վնասվածքներ չեն ստացել:

Վթարի ենթարկված երեք ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վնասվածքներ ստացած անձանց հագին  դեպքի  պահին եղած հագուստները, ստուգվել է վարորդների սթափությունը, և համաձայն զննության արդյունքների՝ «ՎԱԶ 21063»-ի և «ՏոյոտաՀիլուքս»-ի վարորդներն ավտոմեքենաները վարել են սթափ վիճակում, հարցաքննվել են վնասվածք ստացած անձիք և ականատես վկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական և դատաավտոտեխնիկական  համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհարժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

news.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08