Երեւանոմ Երվանդ Զորյանը և Սերժ Թանկյանը ներկայացրել են «HighConnect» հարթակը

09.10.2019 11:46
1509

Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից, Հակոբ Արշակյանն իր բացման խոսքում նշել է, որ «WCIT 2019»-ին մասնակցում են ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ․ 20 երկրների պաշտոնական պատվիրակություններ՝ նախարարների, փոխնախարարների, միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների գլխավորությամբ։

Նախարարի խոսքով՝ նրանք տպավորված են այն ամենով, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Այս ամենը հույս է ներշնչում, հավատ ու եռանդ տալիս, որպեսզի բազմապատիկ ուժեր ներդնելով՝ Հայաստանում իրագործվի տնտեսական հեղափոխություն՝ Հայաստանը դարձնելով տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է դարձնել տարածաշրջանային կենտրոն, որը հնարավորություն կտա նաև օտարազգի ձեռներեցներին, նորարարներին գալ Հայաստան, ունենալ կտրուկ զարգացում։

Ասուլիսի ընթացքում բանախոսները հանդես են եկել հայտարարություններով՝ Հայաստանում Սփյուռքի ներուժի ներգրավվածության մասին:

Երվանդ Զորյանը և Սերժ Թանկյանը ներկայացրել են «HighConnect» հարթակը, որն առաջիկայում կներդրվի Հայաստանում։ Սերժ Թանկյանը նշել է, որ այն հայկական թվային պլատֆորմ է, որը թույլ կտա տարբեր հետաքրքրություն ունեցող մարդկանց առցանց կապ հաստատել միմյանց հետ։

Ալեքսիս Օհանյանը նշել է, որ կան ցանցեր, որտեղ հայերը, այսպես թե այնպես, կարող են կապվել միմյանց հետ, բայց իրենք ուզում են հատուկ տարածք ստեղծել, որտեղ կլինեն մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ են փնտրում, ինչ ասելիք ունեն: Օհանյանը շեշտել է՝ այս նախաձեռնությունը բոլորի համար է, սրանով ուզում են հեշտացնել հաղորդակցությունը, այն շահույթ չի հետապնդում:

Էրիկ Իսրայելյանը հավելել է, որ գաղափարը քննարկել են գրեթե 1 տարի:

«Իրոք, հիանալի կլինի նման կապի պլատֆորմ ունենալ. Հայաստանում ոչ միայն տեխնոլոգիան կզարգանա, այլ նաև կապահովվի կապը Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև»,- ասել է Իսրայելյանը:

Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի մասին, որի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սիլիկոնյան հովիտ այցի ընթացքում արդեն ստորագրվել է հուշագիր։ Սա թույլ կտա թե՛ հայ, թե՛ օտարերկրյա ձեռնարկություններին, ձեռներեցներին, որոնք կազմակերպություն են հիմնում մեր երկրում, «HighConnect» ցանցի միջոցով ուղիղ կապի մեջ լինել Սիլիկոնային հովտի և աշխարհի հետ:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ սա հնարավորություն կտա, որ Հայաստանը դառնա տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական կենտրոն։

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40