Երկար ընդմիջումից հետո բեմ է վերադառնում Վարդան Պետրոսյանը. նա Ազնավուրին նվիրված համերգի հատուկ հյուրերից է

08.10.2018 18:25
1146

Հոկտեմբերի 29-ին եւ 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Քեզ համար Ազնավուր» խորագիրը կրող համերգային ծրագիրը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Առաջին անգամը չէ, որ աշխարհահռչակ շանսոնյեին նվիրված համերգային ծրագիր է իրականացվում Հայաստանում: Անցյալ տարի հունիսի 1-ին է իրականացվել նման միջոցառում, որին ներկա է գտնվել նաեւ Շառլ Ազնավուրը: Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ նախորդ տարվանից էին որոշել, որ շանսոնյեին նվիրված համերգային ծրագիրը շարունակական բնույթ պետք է կրի. «Սա Ազնավուրին նվիրված երկրորդ համերգն է, որը, ցավոք սրտի, դարձավ նրա հիշատակին նվիրված համերգ»:

Անցյալ տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է հանդես եկել՝ Էդուարդ Թոփչյանի նվագակցությամբ, իսկ այս տարի ծրագրի ֆորմատը փոքր-ինչ փոփոխվել է:

«Ռեպերտուարում Ազնավուրի ամենասիրված երգերն են: Գիտենք, Ազնավուրը 1300 երգ ունի, բայց կա մի 20 երգ, որոնք պարտադիր կհնչեն երեկոյի ընթացքում: Եվ տեղին է հիշել Ազնավուրի համերգներից մի դեպք, եթե չեմ սխալվում, 85-ամյակի համերգների ժամանակ էր, երբ շանսոնյեն իր հայտնի երգերից «Je m'voyais deja»-ն չէր երգում եւ հանդիսատեսը բոյկոտեց: Նրանց պահանջի ներքո է այդ երգն իր ռեպերտուար մտցրել Ազնավուրը»,- պատմեց Հայկ Պետրոսյանը:

Հոկտեմբերի 29-ին եւ 30-ին կայանալիք համերգային ծրագրի ընթացքում պարբերաբար կներկայացվեն Շառլ Ազնավուրի կյանքը, դրվագներ շանսոյեի ստեղծագործական կյանքից եւ այլն:

«Շատ կարեւոր է Ազնավուրին ներկայացնել որպես առաձին մարդ, որովհետեւ նա շատ օրինակելի մարդ էր: Կապ չունի՝ դու բեմի վրա ես, հաշվապահ ես, թե այլ մասնագիտության տեր, կարեւորը մարդկային տեսակն է, նա պայքարող տեսակ է եղել: Չեմ կարող չհիշել իր փառահեղ խոսքերից մեկը, որ «Բոլորս էլ ի վերջո մահանալու ենք, բայց մինչ այդ պետք է ապրել»,- ասաց Հայկ Պետրոսյանը:

Վերջինս նաեւ նկատեց, որ Ազնավուր երգելն այնքան էլ հեշտ չէ, հավելյալ ջանքեր է պահանջում. «Կան չէ մի շարք երգիչ երգչուհիներ, ինչպես Սթիվի Վանդերը կամ մեկ ուրիշը, նրանց կատարումները հանդիսատեսը սովոր է լսել միայն նրանց կատարմամբ, այդ իմաստով  բավականին երկար աշխատանք ենք տարել, որպեսզի հանդիսատեսի ականջին օտար չլինի»:

Հայկ Պետրոսյանը կարեւորեց համերգային ծրագրի առանձնահատուկ մասնակիցներից մեկին. խոսքը դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի մասին է, դերասանին հայ հանդիսատեսը 5 տարուց ավելի է՝ ինչ բեմում չի տեսել:

«Ես գիտեմ, թե նրա ներկայությունն ինչքան կարեւոր է հայ հանդիսատեսի համար, կարեւոր է նաեւ համերգային ծրագրի իրականացման, եւ ինչու ոչ՝ Ազնավուրի համար: Ես շատ մեծ ուրախությամբ ու սպասումով ուզում եմ ասել, որ հայրս էլ է մասնակցելու, նա երեկոյին կլինի որպես հատուկ հյուր: Եվ չնայած լրիվ այլ պլաններ ուներ, բայց ասաց, որ անպայման կգա ու իր հարգանքի տուրքը կմատուցի»,- ասաց Հայկ Պետրոսյանը:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ հույս ունեին, թե նախապես պլանավորված համերգին ներկա կլիներ նաեւ Շառլ Ազնավուրը եւ որ այն տեղի կունենար մեկ օր ամբողջական տարբերակով: «Ցավոք սրտի, այդպես չեղավ եւ ցավալի լուրից հետո մենք որոշեցինք, որ այն երկու օր տեղի կունենա ու մշակույթի նախարարությունը ամեն ինչ կանի, որպեսզի հավուր պատշաճի ներկայացվի մեծն շանսոյեի հիշատակը վառ պահող միջոցառումը»,- ասաց նախարարը:

Միջոցառման կազմակերպիչները վստահեցրեցին, որ հանդիսատեսին ուրախ, միեւնույն ժամանակ շատ հուզական համերգ է սպասվում, ինչպիսին, որ Ազնավուրն էր, շատ ուրախ, միեւնույն ժամանակ՝ շատ հուզական: Մասնակից երգիչ երգչուհիների թվում են Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկը եւ այլոք:

armtimes.com

 

 

 

Անտոնիու Գուտերեշն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

15.10.2026 21:47

COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը՝ ուղիղ

15.10.2026 20:04

Որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու ընտրություններին․ Գևորգ Փարսյան

15.10.2026 18:56

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԹՈւՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԿԱՐՃԵՎԱՆ ԳՅՈւՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

15.10.2026 12:21

Ուկրաինան կվերսկսի հարվածները ռուսական ՆՎԶ-ներին․ Վլադիմիր Զելենսկի

15.10.2026 11:18

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պայմանագրայիններին դրամական օգնություն կտրամադրվի

15.10.2026 11:16

Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա․ Մասկ

15.10.2026 10:54

Բենզինի թանկացումը լրջագույնս անհանգստացնում է բնակչությանը 

15.10.2026 10:33

ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի․ Շաթիրյան

14.10.2026 20:52

Լավրովը ժամանել է Բաքու

14.10.2026 20:47

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա

14.10.2026 18:53

Գագիկ Գալֆայանը ճանաչվել է Կալիֆոռնիայի լավագույն ուսուցիչ

14.10.2026 16:01