Երկրորդ անգամ՝ «Սիրո թեւերով»

20.12.2016 15:41
2259

Ըստ ամենայնի՝ ավանդական են դառնում Կապանի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն, թավջութակահար Աշոտ Խաչատրյանի կողմից անցկացվող գրական-երաժշտական երեկոները: «Դեկտեմբերյան երեկոներ» շարքից անդրանիկ միջոցառումն անցկացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին: Այս անգամ քոլեջի փոքր դահլիճում դեկտեմբերի 19-ին անցկացված «Սիրո թեւեր» կրող երեկոյին մասնակցում էին ծննդով կապանցի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Վահե Փարսադանյանը, ինչպես նաեւ Կապանի արվեստի պետական քոլեջի եւ երաժշտական դպրոցների դասատուները, Ալ.Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասանները: Քոլեջի համերգային փոքր դահլիճի պատերին գեղանկարիչ Ռուբեն Կոստանդյանի կտավներն էին: Երեկոն վարում էր արվեստի քոլեջի դասախոս Լուսինե Հարությունյանը:

Աշոտ Խաչատրյանի փոխանցմամբ՝ միջոցառումը նպատակ ունի ստեղծել մի միջավայր, որտեղ իրենց խոսքը կարող են ասել կապանցի երաժիշտները, արվեստագետները, դերասանները, պարզապես՝ ստեղծագործողները: Վահե Փարսադանյանը, Աշոտ Խաչատրյանը, Լիաննա Ստեփանյանը, Յաննա Ստեփանյանը, Աստղիկ Գրիգորյանը, Իրինա Դավիդյանը, Հասմիկ Մարտիրոսյանը, մյուսները հնչեցրին Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գեորգ Հենդելի, Ֆրանցիսկո Տարեգայի, արեւմտաեվրոպացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ մեկ ժամից ավելի հանդիսականին դասական երաժշտություն լսելու հաճույք պատճառելով:

Ալ.Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասաններ Գայանե Վարդիկյանը եւ Արթուր Գաբրիելյանը հանդես եկան ասմունքով: Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը կիթառով կատարեց Ֆրանցիսկո Տարեգայի «Լակրիմա» (արցունք) ստեղծագործությունը: Հիշատակի խոսք հնչեց կապանցի տաղանդավոր երաժիշտ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շվիի դասարանի հիմնադիր Արարատ Պետրոսյանի հիշատակին, ասմունքվեց նրա բանաստեղծություններից երկուսը:

Միջոցառման ավարտին Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը շնորհակալություն հայտնեց բովանդակալից համերգի համար, շնորհավորեց ներկաներին մոտալուտ Ամանորի եւ Սուրբ ծննդի առթիվ, իսկ երեկոյի կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանը երախտապարտ էր միջոցառման հովանավոր Վարդան Պետրոսյանին, բոլոր մասնակից երաժիշտներին եւ արվեստի քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանին՝ երեկոյի կազմակերպմանը անմիջական աջակցության համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40