Երկու 18 տարեկան դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, ովքեր եկեղեցում հարգանք չեն դրսևորել տասնյակ հավատացյալների նկատմամբ․ Արման Թաթոյան

31.03.2026 22:06
373

«Երկու 18 տարեկան դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, ովքեր եկեղեցում հարգանք չեն դրսևորել տասնյակ հավատացյալների նկատմամբ՝ իրենց համար ամենանվիրական պահին։ Իրեն հավատացյալ հայտարարողը պատարագի կեսից, մարդկանց հրելով, իր թիկնազորով ու շքախմբով, ճեղքել է մարդկանց շարքերը՝ մոռանալով, որ խոնարհ հավատացյալը նման կերպ չի վարվում եկեղեցում:

Երրորդը՝ իրենց անծանոթ մարդ, չի դրսևորել «հարգանք» մեկ այլ վայրում, մեկ այլ ժամանակ այն տրանսպորտային միջոցի նկատմամբ, որով իշխանությունը տեղափոխում իր թիմակիցներին։

Տարբեր դրվագներով տարբեր մարդիկ այժմ քրեական վարույթով մեղադրյալ են։

Մեղադրանքները նախատեսում են ազատազրկում։ Այժմ քննվում է նրանցից մեկի խափանման միջոցի հարցը. միջնորդել են կալանք կիրառել:

Հենց այսպես է իրավունքը վերածվում գործիքի՝ թե՛ բացահայտ ճնշումների միջոցով, թե՛ իրավական տեխնիկայով։

Վերցվում է մի քանի դրվագ, ամեն կերպ փորձում միավորել մեկ գործի մեջ, կիրառվում է ծանր պատժամիջոց [ազատազրկում] նախատեսող հոդված, և ազդակը փոխանցվում է բոլոր մյուսներին։

Ես երկար տարիներ մասնագիտորեն զբաղվել եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Ես գիտեմ տարբերությունը քրեական հետապնդման և քրեական ահաբեկման միջև։ Սա կոնկրետ քրեական ահաբեկում է:

Պետությունը, որն իշխանության դրդմամբ այսպես է կիրառում իրավունքը, հաստատում է մեկ բան․ վախենում է։

Վախենում է եկեղեցում գտնվող երիտասարդներից։ Վախենում է իրեն ուղղվող հարցերից։ Վախենում է այն քաղաքացիներից, որոնք ձևական հարգանք չեն ցուցադրում։

Մեզ պետք է այլ տրամաբանություն.

ոչ թե իշխանություն, որը պաշտպանվում է օրենքով, այլ օրենք, որը պաշտպանում է քաղաքացուն։ Այդ թվում՝ հենց իշխանությունից»։

Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40