Երկու բուժկենտրոնում նոր տնօրեն կլինի. ֆինանսական խնդիրների պատճառով աշխատավարձերն ուշանում են

08.12.2016 17:34
2952

2017 թվականի հունվարի 31-ին Սյունիքի մարզպետարանում կանցկացվի երկու մրցույթ: Քաջարանի եւ Սիսիանի բժշկական կենտրոններն այս պահին տնօրեն չունեն, եւ հայտարարվել է թափուր պաշտոնի մրցույթ:

Քաջարանի բժշկական կենտրոնի մեզ հետ զրուցած աշխատակիցների համար նախկին տնօրեն Հովիկ Դավթյանի պաշտոնանկության պատճառներն անհայտ էին: Նրանք, սակայն տեղեկացնում էին, որ 4-5 ամսվա աշխատավարձ իրենց չի վճարվել: Բացի այդ, հաստատության աշխատակիցներն արդեն երկու տարի զրկված են ամենամյա վճարովի արձակուրդից: Այսինքն՝ հանգստի գնալ կարող են, սակայն առանց վարձատրվելու:

Երկարամյա զինվորական բժիշկ, գնդապետ Հովիկ Դավթյանը, խոսելով պաշտոնից ազատվելու պատճառների մասին, մի քանի հանգամանք թվարկեց: Ըստ այդմ, որոշել է վերադառնալ Երեւան, որովհետեւ ընտանիքից հեռու ապրել այլեւս չի կարող, քանի որ զույգ տղաները ժամկետային զինծառայության են մեկնել, շուտով Էջմիածնից տեղափոխվելու են Նոյեմբերյան, եւ նրանց տեսակցելու համար ամեն անգամ կդժվարանա այդքան մեծ հեռավորությունը հաղթահարել: Բացի այդ, ըստ նրա, ինքն այլ աշխատանքի է անցնելու առողջապահության նախարարությունում: Այլ մանրամասներ Դավթյանը չնշեց՝ ասելով, որ դա կորոշի նախարարը՝ կառուցվածքային փոփոխություններից հետո:

Իսկ Քաջարանի բժշկական կենտրոնը ղեկավարելու համար, ինչպես տեղեկացրեց արդեն նախկին տնօրենը, իրեն, որպես փորձառու բժշկի, հրավիրել էին մարզպետարանից՝ հույս ունենալով կարգավորել հեպատիտ C-ի հետ կապված հայտնի խնդիրը, երբ 2014 թվականին բուժհաստատություն ընդունված բազմաթիվ հիվանդներ այնտեղ առողջական նոր խնդիրներ էին ձեռք բերել՝ վարակվելով հեպատիտ C-ով: 

«Այդ հարցերը արդեն կարգավորված են: Հիմա ամեն ինչ իր ռելսերի վրա է, խնդիր չկա այնտեղ: Դրա համար ես այլեւս անելիք չունեի: Գործը մտել է դատարան, հինգ հոգի մեղադրվում է», - ասաց Հովիկ Դավթյանը: Իսկ աշխատավարձերի պարտքի մասին էլ ավելացրեց, որ դա եղել է իրենից առաջ եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ հեպատիտ C-ի պատճառով հիվանդանոցը չի աշխատել ամբողջ 9 ամիս, դրանից հետո էլ մի քանի ամիս բնակչությունն ուղղակի խուսափում էր այդ բուժկենտրոնից, ինչով պայմանավորված էլ առաջացել են ֆինանսական դժվարություններ: Քաջարանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենը համոզմունք հայտնեց, որ մինչեւ Նոր տարի աշխատակիցները կստանան իրենց գումարները:

«Ամեն տարի կոմբինատի աշխատողները կոմբինատի գումարներով անցնում են դիսպանսերիզացիա՝ խորացված բուժզննություն: Այդ գումարները կոմբինատը տալիս է, հիվանդանոցը պարտքերը փակում է: Անցյալ տարի էլ է նույն վիճակը եղել: Միշտ կոմբինատը օգնել է հիվանդանոցին, այսօր էլ օգնում է: Բուժհաստատությունը հագեցրել է ժամանակակից ու թանկարժեք բուժսարքավորումներով: Առանց կոմբինատի օգնության այդ հիվանդանոցը ի վիճակի չէ գոյատեւելու», - ասաց Հովիկ Դավթյանը:

Ինչ վերաբերում է չվճարվող արձակուրդներին, նա պատասխանեց. «Գումարների հետ կապված է այդ ամբողջը: Մինչեւ այդ կոմբինատը օգնել է շատ մեծ քանակով, գումարներ է տրամադրել, որ ժողովուրդը ստացել են: Կոմբինատում հիմնականում ոչ տեղի բնակիչներ են աշխատում, եւ այդ մարդիկ այնտեղ գրանցված չեն, իսկ հիվանդանոցին պետությունը գումար տալիս է գրանցված մարդկանց քանակով: Աշխատավարձի ֆոնդը մոտ 12.5 միլիոն է, ինչ պակասել է, կոմբինատը լրացրել է, բայց կապված պղնձի գնի իջեցման եւ այլնի հետ, չի տրամադրել այդ գումարները հիվանդանոցին»:

Դառնալով Սիսիանի բժշկական կենտրոնին, նշենք, որ այս դեպքում տնօրենի պաշտոնը թափուր է մնացել, քանի որ ըստ կառավարության համապատասխան որոշման, արդեն նախկին տնօրենի տարիքն այլեւս թույլ չէր տալիս պաշտոնավարել: Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը տեղեկացրեց, որ Սվետլանա Իսախանյանն այդ պաշտոնը զբաղեցրել է շուրջ մեկուկես տարի, բայց եւ հավաստիացրեց, որ պաշտոնանկության այլ պատճառ, քան նշվածն է, չկա, եւ Իսախանյանը հեռացել է սեփական դիմումի համաձայն:

«Կենսաթոշակի տարիքը 63 է, բայց կառավարության այն որոշման մեջ, որով հաստատված է մրցույթի անցկացման կարգը, հստակ գրված է, որ թափուր պաշտոնի մրցույթին իրավունք ունի մասնակցել 65 տարին չլրացած անձը: Այսինքն՝ եթե անգամ կենսաթոշակի տարիքի է, բայց 65-ը լրացած չէ, մենք չենք կարող այդ մարդու իրավունքները սահմանափակել: Հետեւաբար, նա իրավունք ուներ նախորդ մրցույթին մասնակցելու», - ասաց վարչության պետը:

Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնանկությանն ու այնտեղ գոյություն ունեցող ֆինանսական խնդիրներին անդրադառնալով էլ Նունե Գեւորգյանը նշեց. «Դուք կարող եք դիմել այն մարմիններին, որոնք աուդիտ են իրականացնում, կամ մեր ֆինանսատնտեսագիտական վարչությանը եւ այլն: Ամեն դեպքում ես ձեզ ասում եմ, որ նախկին տնօրենն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Նախկինում կուտակված որոշակի ֆինանսական խնդիրներ էլ կան՝ հեպատիտ C-ի հետ կապված: Քաջարանի բժշկական կենտրոնում լուրջ մենեջմենթ է պետք իրականացնել եւ հիմնական նպատակը դա է, որ այնտեղ այնպիսի մարդ պետք է լինի, որ շատ լուրջ մենեջերական ունակություններ ունենա, որ տվյալ կազմակերպությունը կարողանա ոտքի կանգնեցնել:

Առողջապահության արդյունավետությունը երկու բաղադրիչ ունի, մեկը նյութատեխնիկական եւ կադրային հագեցվածություն, երկրորդը՝ արդյունավետ կառավարում: Մեր Քաջարանի բժշկական կենտրոնը առաջին մասով ամբողջովին համապատասխանում է, որ լինի արդյունավետ կազմակերպություն: Իսկ կառավարման հարցում ոչ թե մարդը թերացել է, այլ գոյություն ունեն որոշակի այլ տարրեր, ժամանակակից մենեջմենթ պետք է լինի: Երեւի այդ ամենը գումարվել է, եւ ըստ երեւույթին նախկին գլխավոր բժիշկը հասկացավ, որ ինքը ի վիճակի չէ այդ ամենը ապահովել»:

Աննա Զախարյան
08/12/2016
armtimes.com

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35