Երկու հաջողակ շրջանավարտն էլ՝ նույն դպրոցից

23.05.2025 17:17
1831

Կապանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների շրջանավարտների հանդիպավայրն օրվա երկրորդ կեսին՝ ժամը 15-ին, Գարեգին Նժդեհի հուշահամալիրն էր։ Տոնական օրվա առթիվ դպրոցն ավարտողներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին բարեմաղթանքի խոսքեր ասվեցին։ Այնուհետև սկսվեց շրջանավարտների շքերթը կարմիր գորգի վրայով։ Պարային կատարումներով հանդես եկան Կապան համայնքի դպրոցների ամենաակտիվ շրջանավարտները։ Այնուհետև օրվա խորհրդի առթիվ ներկաներին շնորհավորեց Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը։

Անցկացվեց արդեն ավանդական դարձած «Հաջողակ շրջանավարտ-2025» խաղարկությունը, որի հաղթողների համար մրցանակներ էր սահմանել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Այնպես եղավ, որ երկու հաջողակները Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շրջանավարտներ էին՝ Դավիթ Խաչատրյանը և Յանա Ղազարյանը։

Շրջանավարտներին երեկոյան սպասվում է տոնական համերգ և դիսկոտեկ։

Մնում է հավելել, որ մարզի հանրակրթական դպրոցներին այս ուստարում հրաժեշտ տվեց 1036 շրջանավարտ, հիմնական դպրոցին՝ 1612 աշակերտ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40