Երկու օր առաջ ադրբեջանցիները մեր հովիվին բռնեցին, քաշքշեցին, խփեցին. Արավուսի գյուղապետ

26.04.2021 16:28
1610

Սյունիքի մարզի Արավուս գյուղի համայնքապետ Արգամ Հովսեփյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ գյուղը պաշտպանում են ժամկետային զինծառայողները, սակայն իրենք դիմել էին աշխարհազոր կազմելու և զենք ստանալու համար, որպեսզի կարողանան զինվորների հետ սահմանը պահել, բայց մերժում են ստացել։

«Խնդրել էինք, վերադասին, որ իմ ջոկատը՝ 33 տղաներից բաղկացած, ընդգրկեն, գրանցեն, օրինական զենքը ստանան, որ պաշտպանենք մեր գյուղը։ Իրենց 13 պոստերից, մեր գյուղի բրիգադը 2 կմ հետ է կանգնած։ Աշխարհազորային չկա, միայն ժամկետային զինծառայողներ են։ Մեր խնդրանքը մերժել են, անձնական պատճառներով, թե ինչպես՝ չգիտեմ։ Մենք խիստ սահմանամերձ վտանգավոր գոտում ենք, այդ իսկ պատճառով 4 ամիս է՝ խնդրում եմ, որպեսզի մեզ ընդգրկեն պետական սահմանի պաշտպանության մեջ՝ մեր գյուղը, տունը պահենք»։

Համայնքապետն ասել է, որ մինչև աշխարհազորայինները չընդգրկվեն, իրենք շարունակելու են վտանգ զգալ։

«Մեր բանակը հզոր է, բայց այս պահին քիչ են։ Ի՞նչ ենք անում, խանգարո՞ւմ ենք իրենց, գուցե խանգարում ենք դրա համար չեն ընդգրկում։ Ադրբեջանական յուրաքանչյուր պոստում 40 հոգի են, մեր պոստում՝ 7 հոգի»։

Հովսեփյանը հայտնել է նաև՝ օրեր առաջ ադրբեջանցիները քաշքշել են գյուղի հովիվին:

«Երկու օր առաջ մեր հովիվին բռնեցին, քաշքշեցին, մի հատ աչքին խփեցին։ Հովիվը իրենց պոստից 15 մետր էր հեռու, դա մեր հողն է։ Մեր տղաները զենքերով վազելով գնացել, իրենք հովիվին գցել են ու փախել։ Մեր հովիվը մեր հողի վերջին կետում էր կանգնել, GPS-ով էր նայել, հովվին ասել են՝ «100 մետր հեռու մնա»։ Այդ 100 մետր հեռուն արդեն էնպես է ստացվել, որ անասունն էլ չենք կարող պահել»,- ասել է Հովսեփյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40