Երկու պատահար մեկ օրում

30.07.2013 15:32
2595

Հուլիսի 23-ին «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում երկու պատահար է գրանցվել: Ապարբարձիչի շերեփը վնասել է 27-ամյա Սամվել Զաքարյանի ոտքերը: Ոտքերից մեկը շատ լուրջ է վնասվել, անհետաձգելի վիրահատության կարիք է զգացվել: Մյուս պատահարը` շատ ավելի նվազ հետեւանքներով, տեղի է ունեցել ձեռնարկության հյուսիսային հատվածում ժամը 21.30-ի սահմանում: Խողովակի պատռվելու պատճառով ջրի տաք հոսանքից ձեռքի եւ դեմքի շրջանում այրվածքներ է ստացել 22-ամյա Նվեր Ներսիսյանը: Բարեբախտաբար, երիտասարդի աչքը չի վնասվել:

Երկու պատահարի առնչությամբ հուլիսի 25-ին «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը մամուլի ասուլիս էր հրավիրել եւ կատարվածի վերաբերյալ մանրամասներ հաղորդել: Առաջին պատահարը տեղի ունենալուց հետո ինտենսիվ կապ է պահպանվել թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի (մասնավորապես կանադացի) մասնագետների հետ (ոսկրաբանների): Նաեւ շտապ վիրահատելու համար (ըստ ամենայնի նաեւ մի ոտքն անդամատելու անհրաժեշտություն կա) կարիք է եղել ստանալ տուժածի հոր (մայրը մահացած է) համաձայնությունը: Լրագրողները, բնականաբար, հետաքրքրվեցին Սամվել Զաքարյանի ճակատագրով: «Բժիշկներն ասացին, որ միայն վեց ամիս հետո պարզ կլինի, թե ինչ տեսակի պրոթեզ պիտի կրի, ավելորդ է ասել, որ «Դանդին» պիտի հոգա նրա առողջության հետ կապված բոլոր ծախսերը, – ասաց Հրաչ Ջաբրայանը, – այս ցավալի պատահարը երիտասարդի ճակատագրի վրա լուրջ անդրադարձ չպիտի ունենա: Պիտի ամեն ինչ անենք, որ նա նորմալ քայլի, ձեռնարկությունում հարմար աշխատանք ունենա, եթե անհրաժեշտ է` գրասենյակային, մի խոսքով` ամեն ինչով օգտակար կլինենք նրա ընտանիքին»: Պատահարը տեղի ունենալուց հետո ընկերության գլխավոր տնօրենի ցուցումով, բացի վարչական շենքում, դադարեցվել են աշխատանքները, բոլոր ղեկավարները հավաքվել են պատահարի վայրում, փորձել հասկանալ եւ վերլուծել տեղի ունեցածի պատճառները, նաեւ քննարկվել են անվտանգության տեխնիկային առնչվող խնդիրներ: Ինչպես հայտնեց բանախոսը, վերջին երկու ամսում «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում հինգ պատահար է գրանցվել: Ընկերության տնօրենի փոխանցմամբ` աշխատանքի անվտանգության հանդեպ վերաբերմունքը պիտի փոխվի: «Նվերի հետ պատահածի մասին տեղեկանալուց հետո առաջին բանը, որ հայտնի է, այն էր, թե արդյոք չի վնասել տեսողությունը, պաշտպանիչ ակնոց կրել էր, թե ոչ: Բարեբախտաբար, այդ պահին ակնոցն աչքերին էր, այլապես ավելի տխուր փաստի առջեւ կկանգնեինք: Նվերին պատվիրել եմ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ընկերության տարբեր տեղամասերում եւ արտադրամասերում անվտանգության դասեր անցկացնի, պատմի իր հետ կատարվածի մասին, մասնավորապես խոսի պաշտպանիչ ակնոցներ կրելու անհրաժեշտության մասին, քանզի ոչ բոլորն են պահպանում աշխատանքի անվտանգության այդ տարրական նորմը», - իր մտահոգությունը ներկայացրեց Հրաչ Ջաբրայանը:

Ի դեպ, ընկերությունում մեկօրյա դադարից հետո աշխատանքները վերսկսելուց առաջ գլխավոր տնօրենը տարբեր արտադրամասերի եւ տեղամասերի լեռնագործների եւ աշխատակիցների համար կես ժամանոց դասախոսություն է անցկացրել, ավելի փոքր խմբերի համար անվտանգության վերաբերյալ զրույցներ են անցկացրել տարբեր կարգի արտադրության կազմակերպիչները:

Վ. ԼԵՎՈՆՅԱՆ

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46