Ես ապրում եմ եւ շարունակելու եմ ապրել Սյունիքով. Սուրեն Խաչատրյան

23.03.2018 15:31
2302

Լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում եւ կոնկրետ Գորիս քաղաքում վաճառել ու վաճառում է իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, բազմաթիվ օբյեկտներ եւ այլն… խուսափում Սյունիք վերադառնալ…»:

HayNews.am-ի լրագրողը հեռախոսազրույց ունեցավ Սյունիքի երկարամյա մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Վերջինս լսելով հրապարակման մասին՝ միանգամից հակադարձեց. «Դա հերթական հերյուրանքն է եւ չի համապատասխանում իրականությանը: Իմ գիտակցական ողջ կյանքում անկախ իմ զբաղեցրած պաշտոնից, ապրել եմ Սյունիքիում, եղել սյունեցիների կողքին: Ոչ մի վայրկյան անգամ չեմ կտրվել Սյունիքի ու սյունեցիների հոգսերից: Թող Սյունիքից խուսափեն այն մարդիկ, ովքեր մարզն օգտագործում են որպես «խոպան» եւ ստացած ավարն ապահով տեղավորելու համար հարմար ու անվտանգ տեղ փնտրում:

Որպես սյունեցի եւ որպես ԵԿՄ Սյունիքի մարզային կառույցի նախագահ, պարբերաբար լինում եմ մարզի տարբեր բնակավայրերում, հանդիպում ոչ միայն ԵԿՄ անդամների, այլ նաեւ բնակիչների հետ, ովքեր ինձ են դիմում բազմաթիվ հարց-խնդրանքներով»:

Ս.Խաչատրյանի տեղեկատվությամբ՝ ինքը մարզում տնտեսական լուրջ ծրագրեր է իրականացնում, դրանց մեկնարկն արդեն տրված է, իսկ առաջիկայում դրանք առավել մեծ ծավալների կհասցվեն:

«Բացի այդ, ես ոչ մի վայրկյան սյունեցուն մենակ չեմ թողնի իր բազմաթիվ հոգսերի ու մտահոգությունների մեջ: Նորից եմ ասում՝ իմ սիրելի եւ պաշտելի սյունեցիների հետ դեռ երկար ճանապարհ ունեմ գնալու, դեռ շատ ծրագրեր ենք կյանքի կոչելու: Ի հեճուկս չկամեցողների, ես ապրում եմ ու շարունակելու եմ ապրել Սյունիքով, սյունեցիների հոգսերով»,- եզրափակեց Սուրեն Խաչատրյանը:

HayNews.am

22 մարտի 2018թ.

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11