Ես հորդորում եմ հարգարժան Մերուժան Սիմոնյանին՝ պատգամավորական մանդատից հրաժարականի դիմումը հետ վերցնել, սա ներկուսակցական խնդիր է. Ն. Զոհրաբյան

09.06.2018 12:41
1859

Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը,  Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանի` պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելուն, հույս հայտնեց, որ Մերուժան Սիմոնյանը առաջիկա օրերին` յոթնօրյա ժամկետում, հետ կվերցնի իր դիմումը:

«Ես իրեն հորդորում եմ անպայմանորեն դա անել: Մերուժան Սիմոնյանը մեր լավ գործընկերն է, եւ շատ կարեւոր, հարգարժան գործընկեր: Ցանկացած կուսակցությունում կարող են լինել ներքին խնդիրներ, եւ ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանի հետ քննարկելով` բոլոր խնդիրների ճիշտ եւ գրագետ լուծումը կարող ենք գտնել»,- ասաց նա եւ հորդորեց մեծ աղմուկ չսարքել:

Նաիրա Զոհրաբյանը հերքեց շրջանառվող տեղեկությունը, ըստ որի` Մերուժան Սիմոնյանը վիրավորված է, որ Սյունիքի մարզպետ ինքը չի նշանակվել, այլ նշանակվել է Սիսիանի պատասխանատու Աղասի Հակոբջանյանի փեսան, եւ նշեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Մերուժան Սիմոնյանը երբեք որեւէ պաշտոնի համար կռիվ չի տվել, սա մի փոքր ներկուսակցական խնդիր է, եւ մենք այդ խնդիրը Մերուժան Սիմոնյանի հետ կլուծենք»,- ասաց նա եւ նշեց, որ ներկուսակցական բոլոր խնդիրները չպետք է դառնան մամուլի հրապարակման առարկա:

 Լիանա Առաքելյան

08.06.18

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40