«Ես միայն գիտեի, որ զինվորականները եկել են մարդկանց պաշտպանելու համար. Հիմա եմ հասկանում, թե ինչ սխալ քայլ եմ արել». Կոմանդոս

14.09.2018 14:34
1360

Ինչպես վկայում են մի շարք տեսագրություններ ու լուսանկարներ, 2008թ. մարտին, մինչև արտակարգ դրություն հայտարարվելը, Երևանի տարբեր մասերում տեղակայված են եղել ՊՆ պետհամարանիշերով բեռնատարներ: Տեղեկություններ կան նաև, որ զինված ուժերի մեծ մասը Երևան է բերվել դեռ փետրվարյան բողոքի ակցիաների ժամանակ:

Մասնավորապես, ՊՆ մի շարք սպաներ փետրվարից մինչև մարտի արյունալի դեպքերի ավարտը մնացել են նախկին ԴՕՍԱԱՖ-ի շենքում՝ ՊՆ պաշտպանամարզատեխնիկական ակումբում: Ի դեպ՝ ակումբը ղեկավարում էր Կոմանդոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը:

Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ զինվորականները ՊՆ-ից հրաման են ունեցել: «ԴՕՍԱԱՖ-ը միշտ էլ բանակի կողքին է կանգնած եղել, և հետո՝ էն ժամանակ ո՞վ էր թուղթ ներկայացնում. այդ սպաները եկան առանց թղթի, առանց ստորագրության և ասացին, որ պետք է ինձ մոտ մնան: Միայն փոխանցեցին, որ ՊՆ-ից հրաման ունեն՝ այստեղ գալու: Ես էլ ուզում էի ինչ-որ կերպ օգնել նրանց»,-մանրամասնում է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ճշտող հարցին, թե տեղյակ չէ՞ր արդյոք սպաների քայլերի և նպատակների մասին, Կոմանդոսը պատասխանեց. «Նրանք գաղտնի էին անում ամեն ինչ և ոչինչ չէին ասում ինձ, դե, ես էլ չէի հարցնում:  Առավոտը գնում էին, երեկոյան՝ գալիս: Ես միայն գիտեի, որ այդ ժամանակ զինվորականները եկել են մարդկանց պաշտպանելու համար: Ես հիմա եմ հասկանում, թե նրանց ինձ մոտ թողնելով, ինչ  սխալ քայլ եմ արել»

Իսկ բացի սեփական զենքերից, այլ զենքեր ևս իրենց հետ բերե՞լ էին սպաները, թե՞ ոչ, Կոմանդոսը վստահեցրեց, որ ոչ. «Ես չեմ տեսել այլ բան. իրենց անկողինն էր ու զենքերը միայն»:

Արկադի Տեր-Թադևոսյանից նաև հետաքրքրվեցինք ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և միևնույն ժամանակ պաշտոնավարելու մասով, սակայն Կոմանդոսը զերծ մնաց կարծիք հայտնելուց, քանի որ «ոչ ոքի հետ կապ չունի և հեռու է նման բաներից»:

 Նյութի աղբյուրը՝ ԼՈՒՐԵՐ.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40