Ես մտահոգվելու առիթ չունեմ. Շարմազանովն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի խոստացած բացահայտումներին

22.05.2018 17:17
1337

 ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը առաջիկայում կոռուպցիոն շղթաների եւ նման սխեմաներով հարստացած անձանց  բացահայտումների մասին: Խորհրդարանում լրագրողների նետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ երբեք չի արձագանքել ԱԱԾ տնօրենների  հայտարարություններին, որովհետեւ ԱԱԾ-ն լուրջ ծառայություն է: «Եթե ԱԱԾ տնօրենը մի բան ասում է, ուրեմն գիտի՝ ինչ է ասում: Անձնապես իմ մասով մտահոգություն չունեմ։ Որեւէ ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների մեջ ես չեմ եղել, որեւէ ներկրման եւ արտահանման մեջ չեմ եղել, բիզնեսները ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա: 

Խոսելով ՀՀԿ-ականների շարքում չարաշահումներ թույլ տված անձանց  մասին՝ Շարմազանովը նշեց, որ իր համար արտոնյալներ ու ոչ արտոնյալներ չկան, ու օրենքի առջեւ բոլորը պետք է լինեն հավասար։

Դիտարկմանը, թե ԱԱԾ տնօրենի հայտարարությունը ենթադրում է, որ այդ չարաշահումները տեղի են ունեցել ՀՀԿ իշխանության ժամանակ, ի՞նչն է պատճառը, որ դրանք նախկինում չեն բացահայտվել, Շարմազանովը պատասխանեց. «Դուք տեսական բաներ եք ասում, որոնք իրական չեն։ Ժողովրդավարությունն ընդունում է անմեղության կանխավարկածը, դուք ենթադրություններ եք անում։ Ես սուրճի բաժակի մեջ նայելով չեմ կարող ասել Պողոսն է մեղավոր, թե Պետրոսը»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40