Ես պատրաստ եմ, եթե նրանք ցանկանում են. Թրամփը՝ Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման մասին

20.10.2026 12:36
413

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բաց է ռուս և չինացի գործընկերների՝ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման անցկացման համար՝ ապամիջուկայնացման թեման քննարկելու նպատակով:

«Այնպես որ, ես պատրաստ եմ, եթե նրանք ցանկանում են հանդիպել։ Ես հենց նոր իմացա այդ մասին: Կարծում եմ՝ այն կանցկացվի Չինաստանում։ Եթե նախագահ Սին ցանկանում է անցկացնել այն, ես պատրաստ եմ: Վստահ եմ, մենք կքննարկենք նաև այլ թեմաներ, օրինակ առևտրի, բայց... Այո, ես պատրաստ եմ»,- լրագրողներին ասել է նա Կանզաս մեկնելուց առաջ։

Թրամփը նաև հայտարարել է, որ Զելենսկին չի ցանկանում Ուկրաինայում հակամարտության ավարտը և քննադատել է նրան այն խոսքերի համար, որ ԱՄՆ նախագահը, իբր, պատմության սխալ կողմում է։

«Դա իմ աշխատանքն է, և, անկեղծ ասած, Զելենսկին շատ չի հեշտացնում իրավիճակը։ Կարծում եմ, որ նա չի ցանկանում դադարեցնել [պատերազմը], իսկ ես ուզում եմ, որ մարդիկ դադարեն զոհվել: Նրանք պարտվում են»։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ ժամանակն է, որ Զելենսկին մեկ ուրիշին փնտրի ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար:

«Մենք բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հարցով։ Այնպես որ, ես չեմ ուզում տապալել բանակցությունները կես ճանապարհին։ Ի դեպ, ես իրավունք ունեմ դա անել ցանկացած պահի, անմիջապես: Այնպես որ, եթե ոչինչ չստացվի, ես միշտ կարող եմ դա անել»,- ասել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40