Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պшտերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը․ Վարուժան Գեղամյան

13.06.2025 10:45
550

Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը։

Գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․

«Լուսադեմին Իսրայելը հարձակվել է Իրանի վրա։

Իսրայելը մի քանի ժամ առաջ ավիահարվածներ է հասցրել Հայաստանի հարևան ու բարեկամ Իրանի տարածքին: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ բնակավայրեր, ռազմական ու միջուկային ենթակառուցվածքներ (տե՛ս կից քարտեզը)։ Ըստ դեռևս լիովին չհաստատված լուրերի` իսրայելական թիրախային հարվածներից սպանվել են շատ բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող  ֆիզիկոսներ:

Իրավիճակը գերլարված է, և հղի նոր բախումներով ու լիարժեք պատերազմի վտանգով։ Իրանի ու մի շարք երկրների օդային տարածքները փաստացի փակ են։

Հիմա գանք մեզ՝ Հայաստանին։

Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը։ Այդ հարցում գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը, որին վերջին ամիսներին Իսրայելը բառացիորեն «լցոնել է» զենք-զինամթերքով։ Հատկապես որ Թուրքիայի զինված ուժերն էլ զորավարժությունների անվան տակ այս պահին ու առնվազն մինչև հունիսի վերջ Նախիջևանում են լինելու՝ այդպիսով ապահովելով Սյունիքի արևմտյան կողմի վրա ճնշումը։

Սա դեպքերի ու իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարներից է։

Պատկերավոր ասած՝ Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա, իսկ վառոդի հոտը թաքցվում է մեր հանրության կողմից և դրա փոխարեն ամեն օր «ցանում են» էժանագին օծանելիք («ներդրումներ», «կրթվել» և այլն) ու թուլացնում ազգային ինստիտուտները (մերձավորարևելյան այս ճգնաժամի մեջ հայ եկեղեցին կարող է ոչ միայն ներքին, այլև արտաքին կարևոր դերակատարում ունենալ՝ հաշվի առնելով նրա դերը, հարգանքը ու կապերն այս տարածաշրջանում)»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40