«Եթե ճանապարհը չբացվի, սարսափելի վիճակում ենք հայտնվելու»․ Շուշիի վարչակազմի ղեկավար

21.06.2023 16:01
844

Կես տարուց ավել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է։ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել էին ճանապարհը։ Այս տարվա ապրիլի 23-ին էլ անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին։ Անցակետի տեղադրումից հետո Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր գյուղերի բնակիչները մնացել են կրկնակի շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից:

Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Հին Շեն վերջին անգամ դեղորայք, սնունդ, առաջին անհրաժեշության պարագաներ մատակարարվել է 15-20 օր առաջ։ Այժմ բանակցություններ են ընթանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով շրջափակված գյուղեր դեղորայք ու սնունդ հասցնելու ուղղությամբ։

Վարչակազմի ղեկավարի խոսքով երկարաժամկետ շրջափակումը, առանց հումանիտար օգնություն Հայաստանից Արցախ տեղափոխելու հնարավորության շուտով կհանգեցնի հումանիտար աղետի։

«Ճիշտ է, Արցախում պտուղ-բանջարեղենների որոշ տեսակներ սկսել են աճեցնել, բայց բնականաբար այդ քանակը բավարար չէ, ու եթե ճանապարհը չբացվի, սարսափելի վիճակում ենք հայտնվելու։ Այս պահի դրությամբ գյուղերում չկա սննդի պակաս, բայց պահեստավորված քանակը շուտով կարող է սպառվել, դրա համար բանակցություներ են տարվում նոր խմբաքանակ ուղարկելու համար։ Որոշ տեսակի դեղերի կարիք կա այս պահին, իսկ քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար նախատեսված դեղորայքի կարիքը առաջիկայում կարող է շատ խիստ զգացվել»,- նշեց Գրիշա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ միակ լուծում ճանապարհի ամբողջական բացումն է։

https://hetq.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22