«Եթե չանցնենք լուրջ քայլերի, Արցախում կկորցնենք այն ամենը, ինչ հայկական ու քրիստոնեական է». Արցախի թեմի առաջնորդ

15.03.2024 22:31
664

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել Արցախի Հանրապետության պատմամշակութային հուշակոթողները։ Օրերս ծանր տեխնիկայով ԱԺ շենքն էին քանդում, և այդ գործընթացը դետալ առ դետալ  ադրբեջանական լրատվամիջոցները նկարահանում ու տարածում էին համացանցում։ Զուգահեռաբար քանդում են հայկական գերեզմանոցներն ու տեղը  ճանապարհ կառուցում։ Մտնում են եկեղեցիներ, քանդում դրանք ու  վնասում, կատարվածը նկարահանում ու հետո, ինչպես  մյուս դեպքերում, վանդալիզմը նկարահանում ու տարածում են համացանցում։

168.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսելով Ադբեջանի վայրագությունները կանգնեցնելու հնարավոր քայլերի մասին, ասաց՝ հնարավոր է  կանգնեցնել Ադրբեջանին, անհնարին ոչինչ չկա, այլ հարց է, որ դրա համար անհրաժեշտ է կատարել պետական մակարդակով  համակարգված աշխատանքներ։

«Այդ աշխատանքները պետք է լինեն ոչ միայն եկեղեցու ու Առաքելական եկեղեցու կողմից, այլև առհասարակ ամբողջ ապարատն այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացնի՝ ներգրավելով միջազգային բոլոր ատյաններին։ Այդ ճանապարհով հնարավոր կլինի կանխել այդ վայրագությունները։

Անշուշտ, այսօր Ադրբեջանն ականջալուր չի լինում որևէ մեկի հորդորին՝ այդ ամենը դադարեցնելու վերաբերյալ, Ադրբեջանն իր ծրագիրն է առաջ տանում»,- նշեց Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդն այս համատեքստում հիշեցրեց՝ մշտապես ահազանգել են, որ Ադրբեջանը որևէ բանի առաջ կանգ չի առնելու՝ օկուպացված Արցախում ոչնչացնելու հայկական հետքը։

«Ադրբեջանն ունի հեռահար ծրագրեր ու նպատակներ՝ անել այն ամենը, ինչը արել էին նախկինում Արցախում, երբ կրկին Արցախն իրենց օկուպացիայի տակ էր։ Սա Ադրբեջանի որդեգրած և արդեն հաստատված պետական մակարդակով ծրագիրն է՝ ոչնչացնել այն ամենը, ինչը հայկական ու քրիստոնեական է։ Իսկ այն կեղծ թեզերը, որ հայկական եկեղեցիներն ուդիական են կամ չգիտեմ ինչական են՝ կեղծ թեզեր են։

Երբ մենք Դադիվանքում էինք, այն մի քաղցր կտոր էր Ադրբեջանի համար, մշտապես այցելում էին, լրատվամիջոցների բերում, նկարահանում ու տարածում էին։ Բայց երբ մենք այնտեղից ամբողջովին դուրս եկանք, որևէ շարժ ու լուսաբանում Դադիվանքից չի եղել։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն արհեստածին սարքած երևույթներ էր մատուցում հանրությանը՝ առաջ տանելով իր պետական ռազմավարությունը։ Մարդ պետք է խուլ ու կույր  լինի, որ այս ամենը չտեսնի ու չլսի։

Կրկնում եմ՝ Ադրբեջանը կկանգնի միայն լուրջ պետական ծրագրի գործադրումից հետո, որին նաև պետք է եկեղեցին ու այլ կառույցներ մասնակցեն։ Եթե միջազգային կառույցները և մենք չանցնենք լուրջ քայլերի, մենք Արցախում կկորցնենք այն ամենը, ինչ հայկական ու քրիստոնեական է»,- եզրափակեց Արցախի թեմի առաջնորդը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01