Եթե Գյումրու թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 ձայն, նրանց միջև կանցկացվի քվեարկության 2-րդ փուլ. սահմանադրագետ

02.04.2025 10:28
978

Եթե Գյումրու թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 ձայն, նրանց միջև կանցկացվի քվեարկության 2-րդ փուլ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Ըստ Գյումրի համայնքի ավագանու նախնական արդյունքների ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին:

Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:

Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։

Մանդատների նախնական բաշխվածությունը հետեւյալն է.

1. Քաղաքացիական պայմանագիր-14 մանդատ.

2. Կոմունիստական կուսակցություն- 8 մանդատ.

3. Մեր քաղաքը- 6 մանդատ.

4. Իմ հզոր համայնք- 3 մանդատ.

5. Մայր Հայաստան- 2 մանդատ.

Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած ԵՐԿՈՒ թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ։

Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:

Բայց

Առկա է ավագանու նիստի կայանալու հարց

Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։

Այսինքն՝ առանց ընդդիմության ավագանու նիստ չի կարող հրավիրվել։

Եւ, եթե, երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքի ղեկավար չընտրվի, տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ։)։

Հետեւաբար, այն մտավախությունը, որ կկայանա 2-րդ փուլ, եւ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը կընտրի իր թեկնածուին քիչ հավանական է»,- գրել է նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40