«Եթե Հայաստանը չի դիմադրում, ինչո՞ւ պետք է Ռուսաստանն անի ավելին, քան Հայաստանն է անում»․ Խրամչիխին

15.11.2021 20:17
1379

«Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ հայկական զորքը, զինվորները չեն դիմադրում: Բացարձակ անհասկանալի է, թե ինչն է նրանց խանգարում թույլ չտալ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները»,- «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած զարգացումներին:

Խրամչիխինն ասել է, որ իր համար բարդ է դատել, ասել, թե ինչու չեն կրակում կամ ինչու կրակելու հրաման չի տրվում: «Բայց, ի վերջո, եթե Ձեր իշխանությունները հանձնել են Ղարաբաղը, ապա ինչո՞ւ նրանք բավարարվեն միայն Ղարաբաղով և չտան, ասենք, Նախիջևանի միջանցքը: Եթե արդեն ընտրվել է նման կապիտուլիստական քաղաքականություն և, ի դեպ, նաև ԶՈՒ-ի հետ է, մեղմ ասած, ամեն բան ոչ այնքան լավ, ի՞նչ պատճառ կա զարմանալու: Գլխավորը, իհարկե, Մոսկվայում մեղավորներ գտնելն է»,- նշել է նա:

Ալեքսանդր Խրամչիխինը տեղի ունեցողի շուրջ որևէ սցենար չի բացառել, այդ թվում՝ այն, որ սա կարող է համաձայնեցված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի չստորագրվի փաստաթուղթ, այլ Ադրբեջանը գա և կանգնի այդ կետերում:

«Որևէ բան չեմ բացառում, որովհետև եթե կապիտուլիստական քաղաքականություն է վարվում, ապա այն վարվում է, ինչպես արդեն ասացի: Ոչինչ պետք չէ բացառել, ինչո՞ւ՝ ոչ»,- ասել է Խրամչիխինը:

Խոսելով տվյալ հարցերում Մոսկվայի դիրքորոշման մասին՝ Խրամչիխինն ասել է, որ իր համար բարդ է ասել, թե ինչ են մտածում Կրեմլում: «Բայց միանշանակ կերպով կարող եմ նշել՝ Ռուսաստանը չի ցանկանում ներքաշվել ռազմական հակամարտության մեջ, առավել ևս՝ տեսնելով, որ Հայաստանը չի դիմադրում: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը լինի ավելին, անի ավելին, քան Հայաստանն է անում, թեև դա նրանից պահանջում են, բայց ամեն դեպքում տարօրինակ է, թե ինչո՞ւ դա այդպես պետք է լինի»,- նկատել է վերլուծաբանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

10.10.2026 14:12

«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան

10.10.2026 11:14

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում

10.10.2026 11:10

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

10.10.2026 11:03

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակը

10.10.2026 10:58

Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի հայտարարությունը

09.10.2026 23:05

Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում տեղի չի ունեցել․ վարչապետի մամուլի քարտուղար

09.10.2026 21:44