Եթե Կիեւը հեռահար զենք ստանա Արեւմուտքից, ռուսական հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները կփոխվեն. Լավրով

20.07.2022 17:10
1335

Եթե ​​Ուկրաինան հեռահար զինատեսակներ ստանա արեւմտյան երկրներից, ապա ռուսական զորքերի հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները կփոխվեն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ի եւ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցում:

«Այս պահին աշխարհագրությունն այլ է։ Դա միայն ԼԺՀ-ն եւ ԴԺՀ-ն չէ, դա նաեւ Խերսոնի մարզն է, Զապորոժիեի մարզը եւ մի շարք այլ տարածքներ, եւ այդ գործընթացը շարունակվում է, ընդ որում, շարունակվում է հետեւողականորեն եւ համառորեն»,- հավելել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով՝ քանի որ Արեւմուտքը, անզոր զայրույթով կամ իրավիճակը հնարավորինս վատթարացնելու ցանկությամբ, ավելի ու ավելի շատ հեռահար զենքեր է ուղարկում Ուկրաինա, օրինակ՝ HIMARS, հատուկ օպերացիայի աշխարհագրական նպատակները ներկայիս գծից էլ ավելի հեռու կշարժվեն:

«Քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայի այն հատվածում, որը կվերահսկի Զելենսկին կամ նա, ով կփոխարինի նրան, զենք լինի, որն անմիջական վտանգ կստեղծի մեր եւ իրենց անկախության մասին հայտարարած հանրապետությունների տարածքի համար՝ նրանք, ովքեր ցանկանում են իրենք որոշել իրենց ապագան»,- եզրափակել է նա:

https://news.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34