«Եթե կողմերից մեկը ցանկանա հաղթել, դա կհանգեցնի միայն լարվածության սրմանն ու երկարամյա բախումների». Գորբաչովը մեկնաբանել է հակամարտության սրումն Արցախում

28.09.2020 11:22
1341

Խորհրդային միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը, հայտարարել է, որ եթե կողմերից մեկը ցանկանա հաղթել, ապա դա կհանգեցնի միայն լարվածության սրմանն ու երկարամյա բախումների:

Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է РИА Новости-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ պետք է փորձել կարգավորել հարաբերությունները և համատեղ ելք փնտրել ճգնաժամից դուրս գալու համար, որոշումներն էլ պետք է բխեն երկու ժողովուրդների շահերից:

«Եթե ինչ-որ մեկը ցանկանա հաղթել, ապա ոչինչ չի լինի, և միայն բախումներ կլինեն երկար տարիներով: Իսկ այ եթե մտածեն այն մասին, որ կարգավորեն հարաբերությունները և որ ժողովուրդները չմնան այս ծանր վիճակում, պետք է համատեղ ջանքերով հետագա կարգավորման ուղի գտնել»,-ասել է Գորբաչովը:

Նա ընդգծել է, որ այդ ուղին պետք է գտնվի ոչ թե նրա հաշվին, որ ինչ-որ մեկն անդադար պետք է շահողի դերում լինի և գլուխ գովի, իսկ մյուս կողմը պարտվի:

«Պետք է խաղադրույք անել երկու ժողովրդի վրա, պետք է շփվել նրանց հետ, պետք է կենտրոնանալ այն գործում, որ երկու ժողովուրդն էլ պետք է շահող լինեն»,-նշել է Գորբաչովը:

Նրա խոսքով՝ «իրավիճակը տարածաշրջանում լուրջ է, սակայն այդ հակամարտության լուծումը կարող է բխել միայն երկու կողմերի շահերից»:

Աղբյուրը՝ tert.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01